210.1 հոդվածով («Բարձր դիրքի զբաղեցում հանցավոր հիերարխիայում») քրեական գործ է հարուցվել 40-ամյա տղամարդու դեմ, որն արդեն բանտարկված է տասնամյա վաղեմության սպանության համար, տեղեկացրել է Ռուսաստանի Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչությունը։
«Գործը հարուցվել է պատիժը կրող դատապարտյալի դեմ։ Նրան ներկայացվելու է մեղադրանք Վորոնեժի մարզից Մոսկվա տեղափոխվելուց հետո»,- նշել է Մոսկվայի Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան, տեղեկացրել է Moslenta-ն։
Քննության տվյալներով՝ «օրենքով գող» կոչումը դատապարտյալը ստացել էր Մոսկվա քաղաքի Պրեսնենսկի վալ փողոցի մոտ տասնամյա վաղեմության սպանությունից հետո։ Նա դրա համար դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման։
«Ինչպես «Մոսլենտա»-ին տեղեկացրել է տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրը, քրեական գործը հարուցվել է ծագումով ադրբեջանցի Հաջիբաբա Թալիբխանլիի (Հաջի Բեյլագանսկի) դեմ։ 2012թ. ապրիլի 12-ին նա կրակ էր բացել Toyota Land Cruiser-ի դեմ, որի ղեկին օրենքով գող Իլղար Ջաբրայիլովն էր։ Քրեական հեղինակությունը մահացել էր տեղում, նրա կողքին գտնվող կինը ծանր վիրավորվել էր։
Կատարվածը օրենքով գողեր Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան, սպանվել է 2013թ. հունվարի 16-ին Մոսկվայում) եւ Ռովշան Ջանիեւի (Ռովշան Լենքորանցի, սպանվել է 2016թ. օգոստոսի 18-ն Ստամբուլում) խմբավորումների պատերազմի փուլերից մեկն էր՝ մայրաքաղաքի բանջարեղենի շուկաներում ազդեցության ոլորտների բաժանման համար։ Ջաբրայիլովը վերահսկում էր դրանք Ուսոյանի անունից։ «Նայողին» վերացնելու համար էլ Հաջի Բեյլագանսկին ստացել է «գողական թագ», տեղեկացրել է աղբյուրը։
Ավելի վաղ իր քրեական կարգավիճակի համար Մերձմոսկվայում 12 տարվա ազատազրկման էր ենթարկվել օրենքով գող Գեորգի Կիպիանին, նույն ինքը՝ Դավիթ Պանչվիձեն, Պանչո մականվամբ։
10:06
09:18
09:04
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01