«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրությունները պատգամավորների համար միմյանց դեմ բողոքներ գրելու առիթ են դարձել: «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ օրերս ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը ՀՀ ոստիկանությունում դիմում է գրել՝ խնդրելով ուժային այդ կառույցից պարզել, թե ով է մամուլում հայտնված հրապարակումների աղբյուրը: Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի, այսպես ասած, 6-րդ վարչությանը տրված դիմումում, իհարկե, անուններ չեն գրվել, սակայն, նշվել է, որ անհրաժեշտ է շտապ պարզել, թե ՔՊ վարչության կեղծված ընտրությունների թեման ինչպես է հայտնվել մամուլում: Իսկ արդեն մտերմիկ զրույցի ժամանակ, ՔՊ պատգամավորը, նրան ուղեկցողները ոստիկանության աշխատակիցներին հայտնել են, թե իրենք կասկածներ ունեն, որ մամուլին գաղտնի տեղեկություններ է տվել՝ մի կերպ ՔՊ վարչության անդամ դարձած պատգամավոր Արսեն Թորոսյանը: Ասել է թե՝ տխրահռչակ նախարար Արսեն Թորոսյանն է լրագրողների նյութի գաղտնի աղբյուրը: Եվ հիմա ՀՀ ոստիկանության նախկին 6-րդ վարչության աշխատակիցները լրատվամիջոցների աղբյուրներին են փնտրում: Առաջիկայում «Ժողովուրդ» օրաթերթը կհրապարակի, թե ով է հաղորդում տվող պատգամավորը եւ որ լրատվամիջոցների անուններն է տվել դիմումի մեջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ վարչության ընտրություններն անցել են խայտառակ ընտրակեղծիքներով: Սա արել են այն մարդիկ եւ այն քաղաքական լիդերը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որ իշխանության եկան ընտրակեղծիքները մերժելով: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47