ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունների ավելի քան 20 կոնգրեսականներ Կոնգրեսին կոչ են արել 2023 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի վերջնական տարբերակում պահպանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թիվ 1271 դրույթը: Դրույթը սահմանափակում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հնարավորությունները՝ կյանքի կոչելու Թուրքիային F-16 ինքնաթիռներ և արդիականացման սարքավորումներ փոխանցելու մտադրությունը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և նրա #NoJetsForTurkey կոալիցիոն գործընկերները վճռականորեն աջակցում են այս արշավին։
«Ամերիկահայերը միանում են Կոնգրեսի մեր ընկերներին և հույն, հինդու, քուրդ, հրեա, քրիստոնյա և այլ գործընկերներին՝ ընդգծելով Թուրքիային F-16-երի վաճառքի կամ փոխանցման խելամիտ արգելքների հրատապությունը: Դա երկիր է, որը կանոնավոր և բացահայտ կերպով տեղակայում է ԱՄՆ-ի զենքերն ընդդեմ ամերիկյան դաշնակիցների: Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Քրիս Պապպասին՝ նման անխոհեմ վաճառքի նկատմամբ ողջամիտ սահմանափակումներ կիրառելու շուրջ լայն փոխհամաձայնություն ստեղծելու իր սկզբունքային, հզոր առաջնորդության համար», - ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Կոնգրեսական Պապպասի նամակի համահեղինակները նշում են, որ հարկավոր է համոզվել, որ ամերիկյան զենքը չօգտագործվի ՆԱՏՕ-ի ներսում ռազմատենչ գործողությունների համար:
Նամակում նշվում է, որ Թուրքիան իր F-16 կործանիչները բազմիցս օգտագործել է Հունաստանի ինքնիշխանությունն ու օդային տարածքը խախտելու համար՝ կասկածի տակ դնելով Հյուսիսատլանտյան դաշինքի միասնականությունը:
Հուլիսին 1271 դրույթի քննարկման ժամանակ Հայ դատի հանձնախումբը և #NoJetsForTurkey կոալիցիան քարոզչական գործունեություն էին իրականացնում: Բանաձևին կողմ է արտահայտվել 244, դեմ՝ 179 կոնգրեսական:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47