ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը գրում է.
«Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը, նրան պարտադրել սեփական պարտվողականությունն ու դիվանագիտական իմպոտենտությունը։ Մինչ Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայնությամբ բանաձև է ընդունում՝ վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, մինչ մի շատ երկրներ դատապարտում են Ադրբեջանի ագրեասիան, մինչ ԱՄՆ որոշ կոնգրեսականներ բարձրաձայնում են Ադրբեջանին ռազմական հանցագործությունների պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության մասին, նփ-ն շրջանառության մեջ է նետում նոր «շրջանակային համաձայնագիր» ձևակերպումը։ Ի դեպ, սրան զուգահեռ, օդ թողնելու քարոզչական տրյուկով,, ներքին լսարանի առջև երկու օր շարունակ խոսում է Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների մասին։ Այսօր փոխարտգործնախար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «շրջանակային համաձայնագրի» էությունը, բացահայտում է, որ այն սկզբունքների հավաքածու է, կառուցված Ալմա -Աթիի հռչակագրի, ՄԱԿ-ի փաստաթղթերի վրա, և այն ներառում է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության ապրելու իրավունքը, մշակութային հարցերը։ Եվ ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի մասին։ Ըստ էության նփ-ի հանգույն, նա էլ է փորձում հանրությանը ներշնչել, թե նախկիններն այս հռչակագրով կանխորոշել են Արցախի ճակատագիրը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դժվար թե, ԱԳՆ-ում չեն տիրապետում սույն Հռչակագրի տեքստին, դժվար թե ՄԱԿ-ի փաստաթղթերին հղում կատարելիս, իրազեկ չեն ՄԱԿ-ի կանոնադրությանն ու հիմնարար սկզբունքներին, ուր ազգերի ինքնորոշման իրավունքը դեռ ոչ ոք չի դենոնսացրել։ Դժվար, թե տեղյակ չեք նաև, որ Ալմա-Աթիի հռչակագիրը Հայաստանը վավերացրել է վերապահություններով, իսկ Ադրբեջանն իրեն խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում։ Ահա Հռչակագրի այն հատվածը/հաստատումները/, ուր ամրագրված է ինքնորոշման իրավունքը և այլ սկզբունքներ, որոնց վրա կառուցում են իրենց հարաբերությունները տվյալ Հռչակագիրը ստորագրած երկրները․ « ․․․ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման և հարգման, ինքնորոշման անքակտելի իրավունքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և իրավահավասարության սկզբունքների ուժի գործադրումից և ուժով սպառնալիքից, տնտեսական և ճնշման ցանկացած այլ մեթոդից հրաժարվելու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, միջազգային իրավունքի նորմերի ու հանրաճանաչ այլ սկզբունքների ու պարտավորությունների բարեխիղճ կատարման հիման վրա․․․» Ի վերջո, տասնյակ հայանպաստ փաստաթղթերից, միջազգային նորմերից ինչու՞ եք ընտրում ամենաթրքամետը, ամենախոցելին, ցեղասպանականը․․․ Դուք կամ պետություն ունենալու կամք ու կարողություն չունեք, կամ էլ ծառայում եք թշնամուն»։
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02