 
            Եվրամիությունը սառեցրել է 68 միլիարդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Այդ փողերի մեծ մասը հայտնվել Է Բելգիայում: Ըստ հոդվածում վկայակոչված Եվրահանձնաժողովի փաստաթղթի՝ 68 միլիարդ եվրոյից 50 միլիարդը բաժին է ընկնում Բելգիային: Բելգիային հաջորդում է Լյուքսեմբուրգը, որտեղ սառեցրել են 5,5 միլիարդ եվրոյի ակտիվներ: Եվրահանձնաժողովի գնահատումներով՝ ընդհանուր գումարից մոտավորապես 33,8 միլիարդ եվրոն Ռուսաստանի ազգային պահուստներն են, սակայն ստույգ գումարը հայտնի չէ:
Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Արևմուտքը խստացրել է պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ՝ սառեցնելով Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների մոտավորապես կեսը՝ շուրջ 300 միլիարդ դոլա
Դրա հետ մեկտեղ ԵՄ-ն քննարկում է արգելափակված ռուսաստանյան միջոցները բռնագրավելու հնարավորության և դրանք Ուկրաինայի ֆինանսավորմանն ուղղելու հարցը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դրանք բացարձակապես անօրինական գործողություններ են, որոնք հակասում են միջազգային իրավունքին և ոտնձգություն են պետական ու մասնավոր սեփականության վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34