Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում հանդիպել է Լանդթագի նախագահ, դոկտոր Գուննար Շելլենբերգերին:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել երկրամասի Լանդթագին ջերմ ընդունելության համար` վստահեցնելով, որ այն հետագա համագործակցության շարունակականության ապահովման կրողը կդառնա:
Անչափ տպավորված լինելով Հայաստան կատարած իր այցից` Լանդթագի նախագահը փաստել է, որ արդեն ուրվագծված են Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղղություններն ու արդյունավետ փոխգործակցության հեռանկարները:
Հանդիպմանն ընդգծվել են հատկապես մշակույթի եւ գյուղատնտեսության ոլորտների շուրջ փոխգործակցության իրատեսական հնարավորությունները: Կողմերը հույս են հայտնել, որ խորհրդարանականները կկամրջեն այդ ոլորտների հետագա փոխշփումները:
Բանախոսները վստահություն են հայտնել խորհրդարանների միջեւ կառուցողական եւ բարեկամական հարաբերություններ ձեւավորելու պատրաստակամության վերաբերյալ, որին հետագայում կնպաստեն շարունակական բնույթ կրող մասնագիտական բովանդակային հանդիպումները:
Կողմերը վստահեցրել են, որ մոտ ապագայում կձեւավորվեն համագործակցության խորացմանը միտված մասնագիտական հանձնախմբեր:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ պատգամավորներ Միքայել Թումասյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Շիրակ Թորոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը եւ ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեպան Վիկտոր Ենգիբարյանը:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47