անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, Հայրենիքի շքանշանով է պարգևատրվել Հագոպ (Հրայր) Սահակի Հովագուիմիանը:
Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները:
Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին, մաղթել հաջողություններ:
«Պարգևատրվածների շարքում կան շատ զինվորականներ, ովքեր հիմա մեր սահմանն են պաշտպանում և այդ իսկ պատճառով այսօր չեն կարողացել գալ այստեղ: Շատ կցանկանայի, որ իրենք այստեղ լինեին և մենք տեսնեինք ու ճանաչեինք մեր հերոսներին, սակայն նրանք շարունակում են իրենց հերոսական գործը: Շնորհակալություն բոլորին, ովքեր արժանացել են այդ պարգևներին, շնորհակալություն զինվորներին, ովքեր այսօրվա մեր խաղաղ կյանքն են ապահովում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Հանրապետության նախագահի խոսքով՝ տարբեր բնագավառներում կան շատ մարդիկ, որոնք արժանի են պետության կողմից առանձնահատուկ ուշադրության: «Պետությունն ունի որոշակի պարտականություններ, որոնք պետք է կատարի և այդ պարտականություններից մեկն է՝ արժանի քաղաքացիներին պարգևատրել, առանձնահատուկ ներկայացնել հանրությանը, ինչը կարող է հանրության մեջ ոգևորություն առաջացնել:
Առանձնահատուկ ուզում եմ պարոն Հրայր Հովագուիմիանի մասին խոսել: Համոզված եմ որ այստեղ հավաքվածներից շատերը գիտեն, թե նա ով է և ինչպիսի վաստակ ունի: 1993 թվականից ճանաչում եմ նրան: Նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պարգևի՝ Ազգային հերոսի կոչման, և ուզում եմ կրկին բոլորիս կողմից շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որ նա 1993 թվականից անշահախնդիր կերպով կատարել է: Պարոն Հովագուիմիան հաջողություններ եմ մաղթում Ձեզ: Ձեր գիտելիքներն ու փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու պրակտիկան շարունակեք,- ասել է նախագահը: -Այնպես ստացվեց, որ բազմաբովանդակ պարգևատրումներ և կոչումների շնորհում ունենք այսօր: Բոլորիդ մեկ բան է միավորում: Դուք բոլորդ ձեր գործում ձեր մասնագիտական կարողությունները, գիտելիքներն օգտագործում եք բարձր մակարդակով և պետության կողմից արժանացել եք այս բարձր պարգևներին և կոչումներին: Սա միավորում է ձեզ բոլորիդ և օրինակ է բոլորիս համար:
Մենք որպես պետություն այս կերպ ենք փորձում արժանին մատուցել ձեզ: Դուք ավելիին եք արժանի, հավատացեք: Դուք բոլորդ ձեր գործով մեզ ոգևորում եք:
Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ: Խնդիրները փորձում ենք լուծել բոլորս միասին, ամեն մեկս մեր տեղում աշխատելով, պաշտպանության նախարարությունը իր տեղում, Սունդուկյանի թատրոնը՝ իր տեղում, սրտաբանական ինստիտուտը՝ իր տեղում: Ամեն մեկն իր գործն է անում և սրանով ենք մենք ուժեղ լինելու: Մենք միասնաբար պետք է լուծենք խնդիրը, որը կոչվում է ինքնիշխանության պահպանում և արժանապատիվ կյանք:
Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել բոլորին, մաղթել հաջողություններ»:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01