ARM | RUS |

«Հենակետ». Իրանը շատ կարճ ժամանակում նախատեսում է Ռուսաստան ուղարկել ավելի քան 200 մարտական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ

19.11.22 | 16:39

Իրանի շուրջ իրադարձություններն «Հենակետ»-ի ուշադրության կենտրոնում են։ Ամփոփելով հարևան երկրում զարգացումները կենտրոնը գրում է.

«Իրանի ռազմական ոլորտի վերաբերյալ իրադարձություններ

.Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հրապարակել է հիպերձայնային բալիստիկ հրթիռի բնութագիրը
- արագությունը ձայնի արագությունից 25 անգամ մեծ է
- ռադիոալիքների արգելափակում
- բարձր մանևրելու ունակություն, ուղղությունը փոխելու ունակություն
- STEALTH համակարգ
- ճանապարհի անկանխատեսելիություն

.Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանը Իրանին է մատակարարել 60 Սու-35 կործանիչ։
.Իրանական մի շարք տելեգրամյան ալիքներ պնդում են, որ ռուս զինվորներն արդեն Դոնբասում օգտագործում են իրանական սաղավարտներ և զրահաբաճկոններ։
.Իրանը շատ կարճ ժամանակում նախատեսում է Ռուսաստան ուղարկել ավելի քան 200 մարտական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ, մասնավորապես՝ «Շահիդ-136», «Մոհաջեր-6» և «Արաշ-2» մոդելները։ Իրանական անօդաչու սարքերը Կասպից ծովով կհասցվեն Աստրախանի նավահանգիստ։
.Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ Իրանը գտնվում է իր ռազմական հզորության գագաթնակետին։
.Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է, որ ցանկացած գնով թշնամիներին պարտադրելու են խաղաղություն և դուրս են մղելու տարածաշրջանից։
.ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցնում Իրաքյան Քրդստանին։
.Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը վերսկսել է հրետանային եւ հրթիռային հարվածներն Իրաքի հյուսիսում այն կազմավորումների դիրքերին, որոնք Թեհրանը համարում է ահաբեկչական:
Ավելի վաղ իրանական Shafaq News նորությունների պորտալը հաղորդել է, որ Իրանի զինված ուժերը երեք անօդաչուների միջոցով հարվածել են «Քոմալա» կուսակցության (Իրանում ճանաչված է ահաբեկչական) կենտրոնակայանին Սուլեյմանիայի նահանգում (մտնում է Քրդական Ինքնավարության կազմի մեջ):

Միաժամանակ իրանցի զինվորականները երեք հրթիռ են արձակել Իսլամական Հանրապետությունում արգելված Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանի վրա Էրբիլի նահանգում:
.Իրանական աղբյուրները հայտնում են, որ վերջերս շահագործման է հանձնվել «Շահեդ-149» անօդաչու թռչող սարքը, որը կոչվում է «Գազա»: Ըստ այդ աղբյուրների՝ «Գազան» ունի մի քանի եզակի հնարավորություններ, որոնցով տարբերում է մյուս անօդաչու թռչող սարքերից, կարող է թռչել 2000 կմ հեռահարությամբ, 35 ժամ թռիչքի տևողությամբ, թևերի բացվածքը 21 մետր է, կարող է կրել 500 կգ թիրախային բեռ , թռիչքի առավելագույն բարձրությանը 13 կմ է։
Իրանական մեկ այլ աղբյուր հայտնել է, որ մի քանի օր առաջ Գազայի ուրվագծով նման անօդաչու թռչող սարք է նկատվել Աֆղանստանի Տախար նահանգի վրա, որը գտնվում է աֆղանական-տաջիկական սահմանի մոտ:
․ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը շարունակում է մեծացնել բարձր հարստացված ուրանի պաշարները։
․ՄԱԳԱՏԷ-ի գնահատականների համաձայն՝ հոկտեմբերի 22-ի դրությամբ Իրանն ուներ 62,3 կիլոգրամ 60 տոկոս հարստացված ուրան։

Իրանի ներքին քաղաքական զարգացումների մասին

․Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչը հայտարարել է, որ Հարավային Կորեայում իրենց երկրի արգելափակված արտարժույթի ռեսուրսներից 7 միլիարդ դոլարի ազատման գործընթացը սկսվել է, և արդյունքի հասնելուն պես կհայտարարի դրա մասին։
․Ցածր աշխատավարձով շուրջ մեկ միլիոն իրանցիների համար գազն անվճար է դարձել։ Աղքատներն ազատված են նաև էլեկտրաէներգիայի և ջրի համար վճարելուց։
․Իրանի Իսլամական Հանրապետությունում կա շուրջ 15 հազար անօթեւան: Սա շատ ավելի քիչ է, քան աշխարհի մյուս զարգացած երկրներում։
Այսպիսով, ԱՄՆ-ում կա մոտ 580.000 անօթևան մարդ, Գերմանիայում՝ 37 000 Հոլանդիայում՝ 32 000, իսկ Իտալիայում՝ 50 000։
․Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է ութ նոր նավթավերամշակման գործարան կառուցելու ծրագրերի մասին։
․Հակակառավարական խռովությունների մասնակիցների թվի նվազման միտումը շարունակվում է։ Բայց կան որոշ նահանգներ, որտեղ չեն նվազում։ Օրինակ՝ Սիստան և Բելուջիստան նահանգները (Աֆղանստանի և Պակիստանի սահմանին) ամենաքրեածին և չվերահսկվող շրջաններն են, որտեղ բողոքի ակցիանները ամենազանգվածային ու արմատականներից մեկն են պայմանավորված ազգային (բելուջ) և դավանանական (սուննի) առանձնահատկություններով։
․Իրանի հետախուզության նախարարություն հայտարարել է, որ ձերբակալվել են Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող երկու լրտեսներ։
․Ցուցարարների շրջանում կանանց լրտեսական ցանցի ձերբակալության մասին է հայտնել հետախուզության նախարարությունը։
․Նոյեմբերի 16-ին Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են 5 քաղաքացիական ակտիվիստների՝ Քաշքայի ժողովրդի ներկայացուցիչներ։ Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան քաշքայի լեզվի և մշակույթի երկու հետազոտողներ, նրանցից մեկը ուսուցիչ է։ Քաշքայները Իրանի թյուրքական էթնիկ խումբ են, որոնք կապված են ադրբեջանցիների հետ։
․Իրանում հայտնաբերվել և վնասազերծվել է թմրանյութերի տարածման միջազգային լայն ցանց, որը փորձում էր արևելյան սահմաններից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել մեծ քանակությամբ թմրանյութ։
․Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Իզա քաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ երկու անհայտ անձինք մոտոցիկլետներով կրակ են բացել Կալաշնիկովի ինքնաձիգերից։
․Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակ է բացվել անվտանգության ծառայությունների եւ քաղաքացիական անձանց վրա։ Պաշտոնական աղբյուրները խոսում են ահաբեկչության, 7 զոհի և մոտ 10 վիրավորի մասին։
․Իզա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով յոթ իրանցիների նահատակության կապակցությամբ կրոնական հոգևորականների ներկայացուցիչը և Խուզեստանի նահանգապետը քաղաքում եռօրյա սուգ են հայտարարել, իսկ նահանգում՝ մեկ օրյա։
․Իրանի նախագահ Ռաիսին հայտարարել է, որ երկիրը կանգնած է տեղեկատվական պատերազմի առաջ, նրանց նպատակն է փոխել հանրային գիտակցությունը։
Տարածաշրջանային ծրագրերի մասին
․Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել՝ հարաբերությունների ամրապնդման նպատակով։
․Ռուսաստանի ամենամեծ առևտրային պատվիրակությունը՝ 120 հոգուց բաղկացած, ժամանել է Թեհրան։ Այս պատվիրակության կազմում են ռուսաստանցի գործարարներ ու տնտեսական ակտիվիստներ, որոնք Թեհրան են ժամանել ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարի գլխավորությամբ և իրանական կողմի հրավերով։
․Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում աջակցել է Ռուսաստանին։
․ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցության ամրապնդումը «լուրջ սպառնալիք» է համարում։
․ԱՄՆ-ն 2 ռմբակոծիչ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի նկատմամբ ուժի ցուցադրության համար։
․ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել երկու ֆիզիկական և երեք իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանից Ռուսաստանի Դաշնություն անօդաչու թռչող սարքերի արտադրության և ենթադրյալ մատակարարման համար։
․Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ տեղեկատվության մշտական փոխանակում են կատարում իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
․Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Թեհրանի բարդ պահանջները թուլացրել են Իրանի միջուկային գործարքի վերականգնման հնարավորությունը։ Ամենայն հավանականությամբ, Իրանի հետ միջուկային գործարքի համար նոր հիմք կպահանջվի։
Իրանում ստեղծված քաղաքական իրավիճակը մեծապես փոխել է միջուկային համաձայնագրի հետ կապված իրավիճակը և թուլացրել Թեհրանի հետ որևէ համաձայնության հասնելու հնարավորությունը։
․Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ֆոնին Գերմանիայի կառավարությունը գաղտնի բանակցություններ է վարում Իրանի հետ նավթ և բենզին գնելու համար։
․Գերմանական LBBW պետական բանկի ավագ փորձագետ Մորից Կրամերն հայտնել է, որ Գերմանիան բանակցություններ է վարում Իրանի հետ: «Գերմանիան այս ոլորտում լրջորեն բանակցում է Իրանի, Վենեսուելայի և Ալժիրի հետ, որպեսզի կարողանա բավարարել նավթի և բենզինի իր կարիքները»,-ասել է նա։
․Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակվելու Իրանի ենթադրյալ ծրագրերի ֆոնին ԱՄՆ-ի զինված ուժերը Մերձավոր Արևելքում տեղակայել են երկու B-52 ռմբակոծիչներ՝ որպես ուժի ցուցադրություն:
․ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայատարարել է, որ այս շաբաթվա սկզբին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ու վերահաստատել է իրենց աջակցությունը Բաքվին՝ պատճառաբանելով, որ Իրանի ազդեցությունն է տարածաշրջանում անկայունության պատճառը։
․Պենտագոնը մեղադրել է Իրանին Օմանի ծոցում լցանավերին հարվածելու մեջ։
․Նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին Օմանի ծոցում իրանական արտադրության անօդաչու թռչող սարքը հարվածել է Լիբերիայի դրոշով Pacific Zircon լցանավին: Այս լցանավը Իսրայելի հետ առևտրային կառույցի մի մասն էր։
․Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավարը հայտարարել է, որ իրանական հրթիռները մեծ սպառնալիք են ու կարող է իրենց համար շատ բարդացնել իրավիճակը երկնքում։
․Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալբորզ Հոսեյնին արձագանքել է Ադրբեջանի նախագահին, ասելով որ` «Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անիրատեսական են, եթե Գյուլիստանի հաշտության պայմանագիրը կյանքի չկոչվեր, ապա Ադրբեջանի Հանրապետությունը կլիներ Իրանի կազմում, և նա չէր դառնա այս երկրի նախագահ։ Իրանի ԱԳՆ-ն և խորհրդարանը պետք է արձագանքեն նման հայտարարություններին, քանի որ տարածաշրջանն առավել քան երբևէ խաղաղության կարիք ունի»:
Ադրբեջանի դեսպանը կրկին կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել Ադրբեջանի վարած հակաիրանական հայտարարությունների համար։
․Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալվել է Իրանի շահերի համար աշխատող լրտեսական ցանցից 5 մարդ։
Նրանցից մեկը եղել է Կասպից ծովի նավթային նավատորմի նավի նավապետը` կրոնական կրթություն ստանալով Իրանի Կում քաղաքում, նյութական շահի դիմաց գաղտնի համագործակցության մեջ է մտել Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։
․Իրանի պահպանած լռությունն ու հանդուրժողականությունը չպետք է դիտել որպես թուլության դրսեւորում. հայտարարել է Քանանին՝ Ալիեւի եւ ադրբեջանական մեդիայի հակաիրանական քարոզչությունից հետո։
․Իրանական «Топор Авраама» հաքերային խումբը հրապարակել է Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ի հազարավոր գաղտնի փաստաթղթեր, որոնց մեջ կան բազմաթիվ անձնական տվյալներ։
․Հաքերային խումբը հրապարակել է մի շարք խոսակցություններ Սաուդիան Արաբիայի ու Իսրայելի քաղաքական առաջնորդների մասնակցությամբ, որտեղ երևում է խռովությունների կազմակերպման գործողությունների պլանավորումը։
․Շվեդիայում ձերբակալվել են իրանական ծագումով երկու եղբայրներ՝ Ռուսաստանի օգտին լրտեսելու համար․ նրանցից մեկը եղել է շվեդական ներքին հետախուզության աշխատակից։ Շվեդ պաշտոնյան Associated Press-ին հայտնել է, որ Մոսկվային տրված տեղեկատվությունը խիստ գաղտնի է։
․Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
․Քաթարի ղեկավարությունը պատվիրակություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետություն, որպեսզի հետաձգեն Սաուդյան Արաբիայի դեմ պատասխան գործողությունների սկսելը՝ մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտը։
․Իրանից Վենեսուելա մեքենաների արտահանումը սկսվել է։ Վենեսուելայի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ երկիրը 80 հազար ավտոմեքենայի հայտ է ձևակերպվել, և դրա իրականացման գործընթացն արդեն սկսվել է առաջին 1000 մեքենաների առաքմամբ։
․Իրաքյան INA լրատվական գործակալությունը, վկայակոչելով երկրի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Ալ-Սահաֆին, հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին Բաղդադում տեղի կունենա «Հին քաղաքակրթությունների ֆորումը» Հունաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Իրանի, Իտալիայի, Պերուի, Բոլիվիայի, Հայաստանի և Մեքսիկաի մասնակցությամբ։
․Ալ-Սահաֆը նշել է, որ համաժողովի նպատակն է ընդլայնել ժողովուրդների և տարբեր մշակույթների միջև հաղորդակցությունը և փորձի փոխանակումը, համաշխարհային ժառանգության պահպանումը և պատմամշակութային զբոսաշրջության գործունեության նկատմամբ անմիջական հետաքրքրությունը»։


Մենք չենք ասում, որ «Թրամփի ուղին» պետք է գործի Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով. Փաշինյան

Մենք չենք ասում, որ «Թրամփի ուղին» պետք է գործի Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով....

17:33

Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է. Վահե Դավթյան

Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է. Վահե...

17:15

Ինչ վերաբերում է ՌԴ ԱՀԾ-ի հաղորդագրություններին, դրանք երբեք անհիմն չեն. Պեսկովն արձագանքում է Փաշինյանին

Ինչ վերաբերում է ՌԴ ԱՀԾ-ի հաղորդագրություններին, դրանք երբեք անհիմն չեն. Պեսկովն արձագանքում է...

14:18

Բացարձակ անհեթեթություն է. Փաշինյանը հերքեց հօգուտ Ուկրաինայի ռուսական ցորենից հրաժարվելու ՌԴ ԱՀԾ-ի հայտարարությունը

Բացարձակ անհեթեթություն է. Փաշինյանը հերքեց հօգուտ Ուկրաինայի ռուսական ցորենից հրաժարվելու ՌԴ...

14:05

Մեր կրկեսի հանդիսատեսը վաղուց ժողովուրդը չի. հիասթափվել, հոգնել ու մի կողմ է քաշվել. Ֆարմանյան

Մեր կրկեսի հանդիսատեսը վաղուց ժողովուրդը չի. հիասթափվել, հոգնել ու մի կողմ է քաշվել....

13:44

Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարից զոհվել է 20 զինծառայող

Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարից զոհվել է 20...

13:32

7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների ԵԱ-ում

7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների...

13:25

Հայաստանը ԵՄ-ի գումարների հաշվին ցանկանում է հրաժարվել ռուսական ցորենից՝ հօգուտ Ուկրաինայի. ՌԴ ԱՀԾ

Հայաստանը ԵՄ-ի գումարների հաշվին ցանկանում է հրաժարվել ռուսական ցորենից՝ հօգուտ Ուկրաինայի. ՌԴ...

12:45

Հեղափոխության օրերին դեսպաններն ասել են՝ «կարող ենք օգնել, աջակցել», ես ասել եմ՝ ինձ համար անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

Հեղափոխության օրերին դեսպաններն ասել են՝ «կարող ենք օգնել, աջակցել», ես ասել եմ՝ ինձ համար...

12:36

Երբ ինձ բավարար չափով մաքրված կզգամ, այդ ժամանակ կգնամ Մայր Աթոռ. Փաշինյան

Երբ ինձ բավարար չափով մաքրված կզգամ, այդ ժամանակ կգնամ Մայր Աթոռ....

12:22

Աղքատության մակարդակը նվազել է. նախարար

Աղքատության մակարդակը նվազել է. նախարար

12:06

Նորավանի դպրոցի տնօրենը մեղադրվում է 2.7 մլն դրամի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի համար

Նորավանի դպրոցի տնօրենը մեղադրվում է 2.7 մլն դրամի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի...

11:16

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական...

10:33

Սա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․ Աբրահամյան

Սա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․...

10:04

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

09:04

ՆԳՆ-ն զգուշացնում է՝ մի՛ հետևեք բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին

ՆԳՆ-ն զգուշացնում է՝ մի՛ հետևեք բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող...

17:46

Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական...

17:39

Արմավիրում պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը․ կա տուժած

Արմավիրում պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը․ կա...

17:22

Պատերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատունները ոչ թե բանտում են, այլ հոխորտում են, սպառնում են, շանտաժի ենթարկում սեփական հասարակությանը. Աբրահամյան

Պատերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատունները ոչ թե բանտում են, այլ հոխորտում են,...

17:07

23 և 30 տարեկան երիտասարդները ավտոմեքենաների մասեր են գողացել և վերադարձնելու համար գումար պահանջել

23 և 30 տարեկան երիտասարդները ավտոմեքենաների մասեր են գողացել և վերադարձնելու համար գումար...

16:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01