ARM | RUS |

ՌԴ դերը կամ՝ ՀՀ-ն պետք է ճիշտ շեշտադրումներ դնի իր արտաքին քաղաքական կուրսի մեջ. քննարկում

19.11.22 | 18:10

ՌԴ դերը կամ՝ ՀՀ-ն պետք է ճիշտ շեշտադրումներ դնի իր արտաքին քաղաքական կուրսի մեջ. քննարկում Այսօր ՀՀ հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Այս մասին «Ընթացիկ գործընթացները Հարավային Կովկասում. ՌԴ դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում» կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի կոորդինատոր Արամ Սաֆարյանը: Անդրադառնալով Սոչիում և Վաշինգտոնում կայացած վերջին հանդիպումներին, Սաֆարյանն ասաց, որ աշխարհաքաղաքական ուժային խոշոր կենտրոնների միջև գոյություն ունի մրցակցություն ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու խնդրում, և պետք է փորձել հասկանալ՝ այդ մրցակցությունը լա՞վ է, թե՞ վատ և արդյոք համապատասխանում է մեր ազգային շահերին: “Իմ խորին համոզմամբ, այն, որ Սոչիի համաձայնության տակ դրված ստորագրություններով կողմերը հանձն են առել ուժ չկիրառել՝ սա կարևոր, լուրջ և անփոխարինելի ներդրում է կայունության հաստատման հարցում: Սոչիի հռչակագիրը ևս մեկ անգամ գալիս է վկայելու, որ բանակցությունները ՌԴ միջնորդությամբ այլընտրանք չունեն, և կարող եմ պնդել, որ Ռուսաստանն ունի նախապատվելի կարգավիճակ այս հակամարտության կարգավորման միջնորդության գործում և խաղաղության հաստատման հարցում”,- շեշտեց նա: Ինչ վերաբերում է Արևմուտքի դերակատարությանը, Սաֆարյանը մատնանշեց՝ առկա է մրցակցություն, որը մեզ համար վտանգավոր չէ, այլ հակառակը՝ գալիս է լրացնելու մեր արտաքին քաղաքականության կոնցեպցիան: “Այո, միջնորդ կողմերը իրար մեջ ունեն մրցակցություն և նրանց նպատակն է ամրապնդել իրենց դերը Հարավային Կովկասում: Բայց եթե Հայաստանը 2020-ից հետո շարունակում է պնդել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ, բա էլ ինչպե՞ս կարող էինք այս կոնցեպտը առաջ մղել, եթե չենք օգտվում այդ ուժային միջնորդների ջանքերից: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային ընդունած բանաձևի համար, բայց մենք հասկանում ենք նաև, որ որքան էլ հզոր է Ֆրանսիան, նա միայնակ չի կարող դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միասնությունն է՝ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ մեծապես մեզ օգնելու լինել ավելի ուժեղ, անկախ ու ինքնիշխան Ադրբեջանի հետ հարցերում»,- շեշտեց Արամ Սաֆարյանը: ՀՀ-ն, ըստ նրա, բարյացակամ պետք է վերաբերվի այս երեք երկրների, կառուցողական դիրքերից հանդես գա և չփորձի փոխարինել մեկը մյուսով. «Պետք է հասկանանք, որ ՌԴ-ն ունի ամենամեծ դերը հակամարտող կողմերի վրա: Մյուս միջնորդները նույնպես ունեն մեծ ազդեցություն Հարավային Կովկասի վրա և նրանց ներկայությունը պետք է դարձնել ՀՀ համար օգտակար»,- հավելեց նա: Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը իր խոսքում փաստեց, որ այսօր Հարավային Կովկասում տեղի է ունենում մի իրադարձություն, որին մենք երկար ենք սպասել. ռուս-թուրքական այս իրավիճակային դաշնակցությունը, կարծես թե, տալիս է իր պտուղները և առաջին անգամ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին: Նման բան երբեք չի եղել, ասաց նա: «Բնական է, որ ՌԴ ջանքերը՝ Թուրքիան վերածել գազային կամ հացահատիկային հաբի, մի օր իր արդյունքները տալու են: Այսօր արդեն Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին Սիրիայում ահաբեկիչներ պատրաստելու և իր երկրում կիրառելու մեջ, ինչը զարմանալի է, քանի որ նույն Թուրքիան էլ նույն այդ ահաբեկիչներին օգտագործեց մեր դեմ երկու տարի առաջ”,- ասաց Բալասանյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ էլ ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան թվում է. «Ադրբեջանն ինքն իրեն հակասում է. մի կողմից, ասում է, որ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից, բայց մյուս կողմից օրը ցերեկով կրակում հենց այդ խաղաղապահների ուղղությամբ, հաստատելով նրանց մնալու անհրաժեշտությունը: Պետք է հասկանանք, որ Բրյուսելում, Վաշինգտոնում չի լուծվելու արցախահայության անվտանգության հարցը, պայմանագիրն էլ կնքելու են ու հաջորդ օրն իսկ մոռանան դրա մասին: Այդ մայրաքաղաքներում միայն լուծվելու է Ուկրաինային այլընտրանքային ճանապարհ ստեղծելու հարցը, որով էներգակիրները Եվրոպա կհասնեն, ինչը պետք է արվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով”,- շեշտեց նա: Բալասանյանը նշեց նաև, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը տարածաշրջանում կարող է լինել նաև Իրանը, որն ունի ՌԴ հետ ջերմ հարաբերություններ բոլոր ոլորտներում, և դեմ գնալ ՌԴ-ին՝ նշանակում է դեմ լինել նաև Իրանին: «Ուղղակի ցավակցել հայ ժողովրդին՝ դա մի բան է, իսկ ռեալ քայլեր ձեռնարկել հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մեկ այլ: Ու որքան էլ փորձեն ՌԴ վարած քաղաքականությունը, նրա ջանքերը չնկատել, իրականությունը շատ ցցուն է այն չտեսնելու համար»,- հավելեց նա: Քաղաքագետ Գարիկ Քեռյանն էլ շեշտեց, որ մեր տարածաշրջանը դարձել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ: Նրա խոսքով, վերջին երեք տասնամյակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իներտ դեր ստանձնած կենտրոնները այսօր չափազանց աշխուժացել են, ինչը ստիպում է փորձել հասկանալ, թե ինչն է նրանց ակտիվության պատճառը. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավորություն է տալիս ուժային կենտրոններին ազդեցության լծակներ գտնել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի վրա, այլև հետագայում Իրանին թիրախավորելու համար: Գլխավոր նպատակներից մեկն էլ այն է, որ մաշեցնեն Ռուսաստանի ռեսուրսներն ու ուժերը և թուլացնեն՝ շրջապատելով ՌԴ սահմանները ակտիվ հակամարտության օջախներով»,- ասաց նա: Եվ այս իմաստով, կարծիք հայտնեց Քեռյանը, Արևմուտքին ձեռք չի տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Իսկ ահա ՌԴ-ին ձեռնտու է կայունությունը Հրվ.Կովկասում, քանի որ այն ազատում է իր ռեսուրսները. ՌԴ-ն ունի շատ մեծ էներգետիկ ու տնտեսական պլաններ, իսկ դրա համար կայունությունը գլխավոր նախապայմանն է: Քեռյանը նաև նշեց, որ ՀՀ համար Ադրբեջանն ու Թուրքիան, իհարկե, թշնամի պետություններ են, հաշվի առնելով նրանց նկրտումները, այդ թվում և հայության էթնիկական զտումների մղումները, բայց միաժամանակ մեզ պետք է դաշնակցել այն երկրի հետ, որն առավել մեծ ազդեցության լծակներ ունի այս երկու պետությունների վրա: Իսկ դա միանշանակ ՌԴ-ն է: Եվ պետք չէ մոռանալ, ավելացրեց նա, որ այսօր, երբ ՀՀ դերակատարումը Արցախի անվտանգության ապահովման հարցում զրո է, արցախահայության ֆիզիկական գոյությունն ապահովում են ՌԴ խաղաղապահները, ինչպես նաև պահում հայ-թուրքական սահմանի անառիկությունը. «Եվ եթե չունենանք պռոռուսական քաղաքականություն, ապա շատ արագ կգնանք Ալեքսանդրապոլ-2-ին»,- հավելեց Գարիկ Քեռյանը: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն էլ, անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին ու կոնկրետ մեր տարածաշրջանի գործընթացներին ևս այն կարծիքին է, որ նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է ուզում Արևմուտքը: Ըստ նրա, Արևմուտքին պետք են էժան էներգակիրներ և գլոբալ առևտրային ճանապարհներ՝ Մեծ Բրիտանիայից Չինաստան, և հենց այս երկու կարևոր հարցն է, որ հուզում է Արևմուտքին: Իսկ մեր տարածաշրջանում խոշոր էներգակիրների պաշարներ ունեն Ռուսաստանն ու Իրանը, հիշեցրեց նա: ՌԴ-ին թուլացնելու համար Արևմուտքը այլ նպատակներ էլ ունի. «Ռուս խաղաղապահները լուրջ գլխացավանք են այսօր Արևմուտքի համար, քանի որ նրանք ապահովում են արցախահայության անվտանգությունը, դրանով խանգարելով նրանց արտագաղթել՝ ադրբեջանական վտանգից ելնելով: Մի կողմից էլ, Արևմուտքը փորձում է պարտադրել, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: Այս երկուսի հետևանքը կլինի Հայաստանից վերջնականապես Ռուսաստանին դուրս մղելը»,- հավելեց նա: Իր հերթին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը, անդրադառնալով աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գլոբալ գործընթացներին նշեց, որ Հայաստանը նոր մարտահրավերների առաջ է հայտնվել, և մեր հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ տարբերակներ ու լուծումներ կան դրանց լուծման համար: Եվ մի բան էլ՝ ճիշտ գնահատի հայ-ռուսական հարաբերություններն ու դրանց կարևորությունը մեր անվտանգության տեսանկյունից. «Ադրբեջանն ու Թուրքիան ամեն օր սպառնում են մեզ նոր պատերազմով, արտաքին քաղաքական ուղղվածություն ունեցող ուժերն ակտիվացրել են իրենց գործունեությունը մեր տարածաշրջանում, Արևմուտքը ամեն ջանք գործադրում է ակտիվանալու համար, որի արդյունքում նպատակ ունի դուրս մղել Ռուսաստանին թե՛ տարածաշրջանից, թե՛ ՀՀ-ից: Սակայն Հայաստանը, որպես ՌԴ ռազմավարական դաշնակից, պետք է հստակ դա գիտակցի, ճիշտ շեշտադրումներ ընտրի, որոնք չեն վնասի ո՛չ դաշնակցային հարաբերություններին, ո՛չ էլ իր ազգային շահերին»,-ասաց Ծովինար Կոստանյանը՝ հավելելով, որ իշխանություններին այդ հարցում աջակից պետք է լինի նաև փորձագիտական հանրությունը: Նշենք, որ Կլոր սեղան-քննարկումը կազմակերպել է «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությունը, դրան մասնակցեցին շուրջ չորս տասնյակ ուսանողներ հայաստանյան բուհերից, փորձագետներ:

Нет описания.

Нет описания.

Нет описания.


Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում....

21:44

«Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ոչ էլ կալանքով չեք վախեցնի. Վեհափառը Աստծո օծյալ է Լուսավորչի գահին, դուք ձեր մասին մտածեք». Շարմազանովը՝ իշխանությանը

«Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ոչ էլ կալանքով չեք վախեցնի. Վեհափառը Աստծո օծյալ է Լուսավորչի...

21:23

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը, Վեհափառ Հայրապետը օրհնեց նորապսակ զույգերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը, Վեհափառ Հայրապետը օրհնեց նորապսակ...

20:49

Վարդենյաց լեռնանցքը փակ է մնում

Վարդենյաց լեռնանցքը փակ է մնում

20:25

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի...

19:45

Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչենք. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանին

Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչենք. Ռոբերտ Քոչարյանի...

19:27

Արմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան

Արմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը...

19:04

TRIPP-ն ավելի շուտ Հարավային Կովկասը կտանի պատերազմի, քան խաղաղության․ The Nation

TRIPP-ն ավելի շուտ Հարավային Կովկասը կտանի պատերազմի, քան խաղաղության․ The...

13:17

Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնության բոլոր չեմպիոնները հայտնի են

Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնության բոլոր չեմպիոնները հայտնի...

12:52

ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են...

12:36

Ձմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Ձմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ...

12:29

Գյումրու ԲԿ Է տեղափոխվել 10-ամյա աղջկա մարմին. տանը սնունդ ընդունելիս խեղդվել է

Գյումրու ԲԿ Է տեղափոխվել 10-ամյա աղջկա մարմին. տանը սնունդ ընդունելիս խեղդվել...

12:19

Երևանում 26-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել քաղաքապետարանի սանմաքրման աշխատակցին

Երևանում 26-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել քաղաքապետարանի սանմաքրման...

11:45

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի...

11:16

Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքում են. Տեր Եսայի

Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքում են. Տեր...

10:49

Միասին հաղթահարել փորձությունները և թոթափել անցյալի ծանրությունը. Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը

Միասին հաղթահարել փորձությունները և թոթափել անցյալի ծանրությունը. Հայ առաքելական եկեղեցին նշում է...

10:05

Որքան ընտրությունները մոտենան, այնքան Փաշինյանը սրելու է խաղը

Որքան ընտրությունները մոտենան, այնքան Փաշինյանը սրելու է...

09:22

ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են

09:04

«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ

«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության...

15:28

Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է. Արթուր Վանեցյան

Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն այս...

15:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47