ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հոկտեմբերի 15-ին Շիրակի մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազին: ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 12-ի հրամանագրով արդարադատության երրորդ դասի խորհրդական Կարեն Ավագի Գաբրիելյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազ՝ ազատվելով նույն մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Կարեն Գաբրիելյանը դատախազական համակարգում աշխատում է 2013 թվականից: Մինչ այդ աշխատել է որպես քննիչ, այնուհետև հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ղեկավարել է Սյունիքի մարզի քննչական ստորաբաժանումը, եղել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հսկող դատախազը: Մարզի արդեն նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանի՝ Երևան քաղաքի դատախազ նշանակվելուց հետո ՇՄ դատախազի պաշտոնը մոտ մեկ ամիս թափուր էր: Ժամանակավորապես դատախազի պաշտոնակատարի գործառույթները՝ մինչև դատախազի պաշտոնում նշանակվելն, իրականացրել է Կարեն Գաբրիելյանը:
Նույն օրն այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել մարզի իրավապահ համակարգի ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
«Կարծում եմ՝ կարևոր է, որ մեր գործընկերներն անմիջապես ՀՀ գլխավոր դատախազից լսեն այն բոլոր պահանջները, սկզբունքերն ու կանոնները, որոնք այսուհետ վերաբերելու են մեր աշխատանքին: Պահանջներն, ըստ էության, վերաբերում եմ ամբողջ հանրապետությանը՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք լինել մեր ամենօրյա աշխատանքին` ընդ որում գիշեր ու զօր, որպեսզի ցանկացած դեպքով, որով կզբաղվի դատախազությունը, իրականացվի բազմակողմանի օբյեկտիվ քննություն: Պետք է կարողանանք հասնել հանրային այն ընկալմանը, որ օրենքի առջև բոլորն էլ հավասար են»,-մինչ խորհրդակցությունը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է Արթուր Դավթյանը:
Անդրադառնալով Շիրակի մարզում գրանցված մի քանի աղմկահարույց դեպքերի բացահայտումներին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ինչպես Շիրակի, այնպես էլ հանրապետության մյուս մարզերի դատախազություններն իրենց գործառույթներն իրականացնում են բարեխղճորեն: «Բայց ցանկացած աշխատանքում էլ կան թերացումներ: Ցանկացած աշխատանք ավելի արդյունավետ դարձնելու ու կատարելագործվելու տեղ ունի»,-հավելեց ՀՀ գլխավոր դատախազը:
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55