Նոյեմբերի 14-21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումները շարունակել են ուժեղացված ռեժիմով ծառայությունը, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից: Անցած շաբաթվա ընթացքում հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 93 հաղորդում, որից 66-ը հանցագործության մասին է, դրանցից 62-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Բացահայտվել է խարդախության, հափշտակության, խուլիգանության և բնակարանային գողության մեկական դեպքեր, անձնական ունեցվածքի գողության 2 դեպք, ինչպես նաև վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 12 դեպքից 10-ը: Անբացահայտ է մնացել համակարգչային հանցագործություն բնութագրմամբ 2 դեպք: Շրջակա միջավայրի պահպանության և ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքում բացահայտվել է ապօրինի ծառահատման 2 դեպք: Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 2 հանցագործություն: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 11 դեպք: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 5 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու շրջանում (Ամարասի հովիտ, Ավդուռ և Մաճկալաշեն գյուղերի վարչական տարածք): Նոյեմբերի 16-ին, 18-ին և 19-ին դաշտավայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Տեղեկությունները տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուներին: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, որից 10-ը՝ նյութական վնասով, 6-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 7 քաղաքացի: Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 53 դեպք, 27 վարորդ եղել է անսթափ վիճակում, 262-ը գերազանցել են սահմանված արագությունը:
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47