Նայո՞ւմ եք ստացված ահազանգերի պատասխանների բովանդակությունը: Նայո՞ւմ եք, որ վարչական շրջանները շատ դեպքերում թեժ գծերի ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժմանակ դիմելով Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Վահան Արսենյանին, ասաց քաղաքապետա Հրաչյա Սարգսյանը: Վահան Արսենյանն ընդունեց, որ լինում են նման դեպքեր և այդ ժամանակ իր ղեկավարած ստորաբաժանումից զանգահարում էն վարչական շրջաններ, կամ, անհրաժեշտության դեպքում, իր աշխատակիցներն են ահազանգի հետ կապված ուսումնասիրություններ կատարում և համագործակցում են վարչական շրջանների հետ:
«Չէ, էդ ընդհանուր բնույթի պատասխան է, այդպես չի լինում: Ես մի քանի պատասխան եմ կարդացել: Քաղաքացիների գրած ֆեյսբուքյան ահազանգերի պատասխանները ես անձամբ նայում եմ, հետո նոր տեղադրում ենք, այդտեղ, վարչական շրջաննե՛ր, պատասխանների հետ լուրջ խնդիր ունենք: Ես նայում եմ այն տրամաբանությամբ, որ եթե ես լինեմ քաղաքացի և դիմեի քաղաքապետարան, ինձ ինչպե՞ս կպատասխանեին»,-ասաց քաղաքապետը և քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Աբրահամյանին հանձնարարեց ուսումնասիրություններ իրականացնի և զեկուցի թեժ գծով ստացված ահազանգերի պատասխանների բովանդակությունն կարգավորելու մեխանիզմները: Հրաչյա Սարգսյանը նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց, որ բոլոր թեժ գծերի պատասխաններն իրենք հաստատեն, նոր ուղարկեն քաղաքապետարան: «Վստահ եմ, որ շատ դեպքերում չեք էլ կարդում պատասխանները: Սխեմա ձևավորեք, որ թեժ գծի պատասխաններն անպայման վարչական շրջանների ղեկավարներից գան, որ իրենք այդ բովանդակությունը նայեն»,-հանձնարարեց Երևանի քաղաքապետը:
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55