Մոսկվան սիրիական տարածքների գնդակոծման համատեքստում Անկարային զսպվածության կոչ է անում, չի կարելի լարվածության թեժացում թույլ տալ, ասել է ՌԴ նախագահի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մեր թուրք գործընկերներին որոշակի զսպվածության կոչ ենք անում, որպեսզի թույլ չտրվի լարվածության թեժացում, ընդ որում՝ ոչ միայն Սիրիայի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան շրջաններում, այլեւ ամբողջ տարածքում»,- ասել է Լավրենտեւը Աստանայում սիրիական կարգավորման բանակցությունների 19-րդ փուլի սկզբում։ Նրա խոսքով՝ շահագրգիռ կողմերի հետ աշխատանքը պետք է շարունակել, փորձել գտնել «քրդական հարցի» խաղաղ լուծում։ Լավրենտեւը նշել է, որ Թուրքիան նախապես չի տեղեկացրել ՌԴ-ին Սիրիայում եւ Իրաքում օդային գործողության մասին, հարցը քննարկվելու է Աստանայում Սիրիայի վերաբերյալ հանդիպման ընթացքում։ «Մենք հույս ունենք համոզել մեր թուրք գործընկերներին ձեռնպահ մնալ սիրիական տարածքում չափից ավելի ուժ կիրառելուց»,- ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։ Նա ավելացրել է, որ Սիրիային եւ Իրաքին Թուրքիայի հասցրած հարվածները պայմանավորված են եղել Ստամբուլում նոյեմբերի 13-ի ահաբեկչությամբ։ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան տարեսկզբից, Անկարայի հնարավոր ցամաքային գործողության հայտարարությունների համատեքստում, արել է հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտա Թուրքիայի ցամաքային գործողությունը Սիրիայում, եւ դա հաջողվել է կանխել։
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47