Ամերիկյան Associated Press գործակալությունն աշխատանքից ազատել է լրագրող Ջեյմս Լապորտային, որը գրել էր, որ «ռուսական հրթիռն: Այս մասին հայտնում է Daily Beast-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հրթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին լեհական Պրժևոդով գյուղում։ Պաշտոնապես ԱՄՆ-ն և Լեհաստանը հակված են այն վարկածին, որ հրթիռի անկումը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության աշխատանքի հետևանք է։
Լապորտայի նյութում որպես աղբյուր նշվում է «ամերիկյան հետախուզության բարձրաստիճան պաշտոնյա»։ Միևնույն ժամանակ, AP-ն ունի կանոն, ըստ որի՝ գործակալությունը «սովորաբար փնտրում և պահանջում է մեկից ավելի աղբյուրներ այն դեպքում, երբ նրանք անանուն են»։ Բացառություն կարող է լինել այն դեպքը, երբ «նյութը ստացվում է հեղինակավոր անձից, որը տրամադրում է այնպիսի մանրամասն տեղեկատվություն, որի ճշգրտության հարցում կասկած չկա»։
Daily Beast-ը գրում է, որ հրթիռային միջադեպի մասին AP-ի հաղորդումը «ապշեցրել է աշխարհի մեծ մասը»։ Այս նյութը, որը մեջբերվել է բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներում, հաջորդ օրը հեռացվել է գործակալության կայքից։ Փոխարենը խմբագիրը հաղորդագրություն է հրապարակել, որում գրել է, որ տեղեկությունը ստացվել է մի աղբյուրից, որի տվյալները պարզվել է՝ սխալ են, և «հետագա տվյալները ցույց են տվել, որ հրթիռները արտադրվել են Ռուսաստանում և, ամենայն հավանականությամբ, արձակվել են Ուկրաինայի կողմից»։
Պաշտոնապես AP-ն չի մեկնաբանել Լապորտային հեռացնելու մասին տեղեկությունը։ Ինքը՝ լրագրողը, որը գործակալությունում աշխատել է 2020 թվականի ապրիլից, հրաժարվել է մեկնաբանություններից։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55