Հայաստան մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի հնարավոր նվազումը քաղաքական տիրույթում լուծվող հարց է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ քաղաքականության փորձագետ Վահե Դավթյանը:
«Պետք է լինի քաղաքական որոշում, որ ՀՀ-ում գազի ու էլեկտրոէներգիայի գները նվազեն»,- նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, հավանաբար, հենց այս հանգամանքը հաշվի առնելով, գների վերանայման առաջարկ է արել:
Փորձագետը նշեց, որ նույն հարցը դասական տնտեսագիտական տիրույթում դիտարկելու դեպքում ակներև է, որ իրական նախադրյալներ՝ գների իջեցման համար, չկան:
«Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը նվազել է շուրջ 9 տոկոսով և սա բավական լուրջ ցուցանիշ է: Մենք ունենք էներգետիկ կարևոր ենթակառուցվածքներ, որոնք աշխատում են վարկերով և դրանք անմիջական ազդեցություն են ունենում արտադրած էլեկտրաէներգիայի վերջնական սակագնի վրա: Օրինակ՝ Ատոմակայանի դեպքում վարկերի ճնշումը սակագնի վրա 2 դրամով ազդում է»,- նշեց Վահե Դավթյանը:
Էներգետիկ քաղաքականության փորձագետի խոսքով՝ հնարավոր նվազումը գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում Ռուսաստանի Դաշնության և ՀՀ կառավարության «բարի կամքի» դրսևորում կլինի:
Հարցին, թե որն է պատճառը, որ առանց տնտեսական նախադյալների կողմերը կարող են համաձայնել գների նվազեցման հարցում, Վահե Դավթյանը պատասխանեց, որ հարցը պետք է դիտարկել նաև ներքին լսարանին հաճոյանալու տիրույթում: «Մենք կարող ենք վաղն ունենալ ավելի ցածր սակագին, բայց քաղաքական գործիքների միջամտության հաշվին»,- նշեց փորձագետը:
Ըստ նրա՝ Հայաստանը միշտ արտոնյալ պայմաններով է գազը Ռուսաստանից գնել, եթե համեմատենք տարածաշրջանային այլ պետությունների հետ: Միաժամանակ, ըստ նրա, ՀՀ-ում գազի գինը ԵԱՏՄ անդամ-պետությունների գազի գների համեմատ բարձր է, որովհետև տարանցիկ ճանապարհով է հասնում հանրապետություն:
«Գազի գնի տատանումները միշտ էլ քաղաքական հարցերի լուծման հիմք են ունեցել: Քաղաքական հաշվեհարդարների կամ այլ հարցերի համար են արվել: Այսօր Հայաստանի Հանրապետության համար գազի գինը 150 ԱՄՆ դոլար է (նկատի ունի սահմանին), բայց կարծում եմ, որ մինչև 130 դոլար իջեցնելու հնարավորություն կա»,- ընդգծեց Վահե Դավթյանը:
10:43
10:27
10:02
09:34
09:02
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22