«Մինչև մեկ ժամը մեր լրագորղները կարող են լուսաբանել քննարկումը, դրանից հետո կունենանք փակ քննարկում»,-ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հրավիրված աշխատանքային քննարկման մեկնարկին ԱԺ-ում հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանը: Նա հավաստիացրեց, որ հրավիրված փորձագետներն էլ ավելի շատ հակված են, որ քննարկումը փակ լինի: «Այդ առումով մենք կաշկանդվածություն չունենք, պատրաստ ենք ամենաքննադատական կարծիքները լսել, այնպես, որ երբ ժամանակը գա, կխնդրեմ լրագրողներին մեզ թողնել տետատետ, որպեսզի ինչ ուզեն՝ մեզ արխային ասեն»,-հայտարարեց Բաբկեն Թունյանը: Օրենսդրական փոփոխությունները ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականից նախատեսվում է փուլային սցենարով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Ըստ փոխնախարարի՝ նախատեսված է, որ հայտարարագրերը նախապատրաստելու է ՊԵԿ-ը՝ իր տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա, որը հայտարարատուն կարող է խմբագրել, ճշգրտել, լրացնել և հաստատված ներկայացնել ՊԵԿ՝ որպես եկամտի հայտարարագիր: «Առաջին փուլում հայտարարագիր ներկայացնողների թվում կլինեն նրանք, ովքեր արդեն այսօր ներկայացնում են այն»,-հայտնեց փոխնախարարը և բացատրեց, որ այնպիսի կարգավորում պետք է տրվի, որ պետական պաշտոնյանները և նրանց փոխկապակցված անձինք երկու անգամ հայտարարագիր չներկայացնեն և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և՛ ՊԵԿ, բայց դեռ որոշված չէ, թե որ մարմնին են ի վերջո ներկայացնելու: Արման Պողոսյանի խոսքով՝ առաջին տարում հայտարարագիր կներկայացնեն նաև այն անձինք, որոնք կապ ունեն հայտարարագրվող տարում 1 մլրդ դրամ և ավելի շրջանառություն ունեցող ընկերության հետ, կամ 20 մլն և ավել դրամի փոխառություն են ստացել ռեզիդենտ առևտրային կազմակերպությունից, կամ համարվում են դրանց շահառուն: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ հաջորդ տարի նրանց կմիացվեն այն անձինք, որոնք քաղաքացիաիրավական պայամանագրով աշխատանքներն են իրականցնում, բայց ներգրավված չեն առաջին խմբում և այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրերով համարվում են վարձու աշխատողներ, իսկ երրորդ փուլում մնացած ռեզիդենտ ֆիզիկական անձինք, բայց նրանց թվից կարող են հանվել անչափահասները:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01