Յունանի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են հինգ «անհանգստացնող» վիրուսներ, որոնք կարող են տարածվել մարդկանց վրա: «Գազետա ռու»-ն գրում է, որ հետազոտության նախնական արդյունքները հրապարակվել են bioRxiv շտեմարանում: Բոլոր վիրուսները զոոնոզ են, այսինքն՝ կարող են անցնել մի տեսակից մյուսը: Որպես կանոն, նման պաթոգենները վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Ինչպես նշում են հետազոտողները, վիրուսներից մեկը՝ BtSY2-ը, նմանություններ ունի SARS-CoV-2-ի հետ, ինչը մեծացնում է կենդանուց մարդուն դրա փոխանցման հավանականությունը։ «Մենք հայտնաբերել ենք հինգ տեսակի վիրուսներ, որոնք կարող են պաթոգեն լինել մարդկանց կամ անասունների համար, ներառյալ նոր ռեկոմբինանտ կորոնավիրուսը, որը նման է SARS-CoV-2-ին։ Մեր ուսումնասիրությունն ընդգծում է վիրուսների միջտեսակային փոխանցման տարածվածությունը»,-նշում են գիտնականները։ Հետազոտողները նմուշներ են վերցրել հարավային Չինաստանի Յունան նահանգում գտնվող 15 տեսակի 149 չղջիկների ուղիղ աղիքներից: Աշխատանքի ընթացքում նրանց հաջողվել է հինգ վիրուսների ԴՆԹ-ի հաջորդականություն պարզել։ Ավելին, գիտնականներին անհանգստացնում է այն փաստը, որ մեկ առանձնյակ կարող է վարակվել միանգամից մի քանի վիրուսով։ Մասնագետների կարծիքով՝ վիրուսի բռնկումների մեծ մասն առաջացել է չղջիկի հետ մարդու կամ ընտանի կենդանու շփման արդյունքում: Գիտնականները մտադիր են շարունակել վիրուսների ուսումնասիրությունը՝ ապագա համաճարակները կանխելու համար։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55