Հայաստանյան պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում.
«Սիրելի՛ գործընկերներ, պատվարժա՛ն նախագահ, Այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայում խաղաղության հաստատումն է, կյանքի և մարդկային իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը: Աշխարհի երեսին դժվար է գտնել գեթ մեկին (այդ թվում՝ ես), որ դեմ լինի խաղաղությանը: Մարդու իրավունքները, ագրեսիան ու պատերազմը նույն դեմքն ու հետևանքներն ունեն՝ անկախ ազգությունից, դավանանքից և աշխարհագրությունից: Եվրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկվում է ագրեսիայի, տեղահանման և էթնիկ զտումների, սակայն միջազգային կառույցների և հենց մեր կազմակերպության կողմից շարունակվում է կրկնակի ստանդարտների քաղաքականությունը: 2020 թ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած 44-օրյա լայնամասշտաբ պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ վարքագիծն ու ցեղասպանական նկրտումները: Հակառակ պայմանագրի նախատեսումներին՝ Ադրբեջանն ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին, միայն, այսպես կոչված, խաղաղ ժամանակահատվածում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն անցնում է 180-ը: Շարունակվում է Ադրբեջանի պաշտոնական դեմքերի ռազմատենչ և ահաբեկչական հռետորիկան, օկուպացված տարածքներում մշակութային վանդալիզմը: Այս սեպտեմբերին խախտելով բոլոր միջազգային նորմերը՝ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք՝ օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքից 130 քառ. կմ: Ագրեսիան ուղեկցվել է սարսափելի հանցագործություններով, մարդու իրավունքների համատարած խախտումներով եւ բռնությամբ, որոնք փաստված են և արձանագրված: Մենք գնահատում ենք այն երկրների վերաբերմունքը, որոնք դատապարտել են ադրբեջանական ագրեսիան, սակայն Հայաստանի օկուպացիան շարունակվում է: Կարծում եմ, եթե Եվրոպական ընտանիքը, միջազգային հանրությունը՝ ներառյալ ԵԱՀԿ-ն, իրապես շահագրգռված են մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությամբ և կայունությամբ, ապա, իբրև պատերազմական հանցագործ, Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ագրեսիայի, քիմիական զենքի գործածության և Թուրքիայի աջակցությամբ ներգրավված ահաբեկիչների համար: Ցավոք, չեմ ուզում հավատալ, որ ագրեսոր Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքը, որը, ըստ մի շարք աղբյուրների, բավարարում է եվրոպական էներգետիկ կարիքների երեք տոկոսը միայն, ավելի թանկ է, քան իրական ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրական եվրոպական այն արժեքները, որոնց հավատալով շատերս անդամակցել ենք այս կառույցին: Հստակ է, որ տարաշրջանում փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Այս համատեքստում ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնագիրը միայն ուժեղացնում է ագրեսոր Ադրբեջանին: Եթե միջազգային հանրությունը, իրապես շահագրգիռ է մեր տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղությամբ, ապա Ադրբեջանին պատասխանատվության պետք է ենթարկել իբրև պատերազմական հանցագործի՝ միջազգային օրենքների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քիմիական զենքի գործածության, մշակութային վանդալիզմի համար: Սիրելի՛ գործընկերներ, Հակառակ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ: Ադրբեջանի հակահայ (արմենոֆոբիկ) պահավածքն ու ցեղասպանական նկրտումներն ավելի են հիմնավորում, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, և հակամարտությունն ագրեսիայով և պատերազմով լուծելի չէ»:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01