Նոյեմբերի 25-ին, ժամը 21.13-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, ձախ ակնակապճի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ դանակահարվել է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը Նոր Գեղի գյուղում վիճաբանել է Արգել գյուղի 27-ամյա մի բնակչի հետ: Վեճն այնուհետև վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ երիտասարդի 23-ամյա եղբայրը դանակահարել էր 41-ամյա տղամարդուն:
Ժամը 23.18-ին «Նաիրիի» բժշկական կենտրոնից է ահազանգ է ստացվել. գլխի պատռված վերքով բուժօգնության էր դիմել մայրաքաղաքի 27-ամյա մի բնակիչ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ նրան մահակով մի քանի անգամ խփել էր «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 41-ամյա տղամարդը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կան ձերբակալվածներ:
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47