Իրանում առնվազն 300 մարդ է զոհվել վերջին անկարգությունների ժամանակ, նոյեմբերի 29-ին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:
Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան 300 մարդ է զոհվել այն պատճառով, որ մենք չենք կարողացել թշնամիներին տարբերել այն անձանցից, որոնք կանգնած են եղել մեր կողմում», – ասել է Հաջիզադեն: Իրանում սեպտեմբերի կեսերից շարունակվում են զանգվածային անկարգություններն ու բողոքները երիտասարդ քրդուհի Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: 22-ամյա աղջիկը մահացել էր այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը գլխաշորը սխալ կրելու համար:
Բողոքի ակցիաներն անցկացվում են հիմնականում Գիլյանի, Խուզեսթանի, Սիստանի և Բելուջիստանի, Թեհրանի և Քրդստանի նահանգներում: Իրանի իշխանություններն Արևմուտքի երկրներին մեղադրում են ցուցարարներին աջակցելու մեջ: Նշվում է, որ անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործում և սպանում անվտանգության ուժերի՝ ոստիկանության ու ԻՀՊԿ-ի աշխատակիցներին, ինչպես նաև խոշոր ռազմական կառույցներից մեկի՝ «Բասիջ»-ի անդամներին
Հոդվածում նշվում է, որ նոյեմբերի սկզբին հաճախացել են հարձակումները երկրի ծայրամասային նահանգների իրանական մզկիթների հոգևորականների վրա: Իրավապահ մարմինները զանգվածային կերպով ձերբակալում են այն անձանց, որոնք հավաքագրվել են արևմտյան երկրների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից: Բացի այդ, գրեթե ամեն օր երկրի սահմաններին առգրավում են խոշոր խմբաքանակով զենք, որը մատակարարվում է անկարգությունների մասնակիցների համար:
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47