Բուխարեստում այսօր մեկնարկող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ և այլ աջակցություն տրամադրելու մասին, սակայն Դաշինքին միանալու Ուկրաինայի հայտի առումով առաջընթաց չի լինի:
14 տարի առաջ հենց Բուխարեստում Ուկրաինային և Վրաստանին խոստացան, որ երկու երկրներն էլ, ի վերջո, կմիանան ՆԱՏՕ-ին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի վերջին պաշտոնական դիմում ուղարկեց ՆԱՏՕ-ին՝ երկիրն արագացված հիմունքներով Դաշինքի կազմ ընդունելու համար: Bloomberg-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները զգուշությամբ են վերաբերվում Կիևի խնդրանքին Ռուսաստանի հետ բախման հնարավորության պատճառով:
Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱԳ նախարարները կկրկնեն, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի համար, սակայն դեռ ժամանակը չի եկել, որ երկիրը միանա Հյուսիսատլանտյան դաշինքին:
Միևնույն ժամանակ դաշինքի ներկայացուցիչները կենտրոնացած են Ուկրաինային հակամարտությունում հաղթելու հարցում օգնելու վրա: Երեկ Բուխարեստում մամուլի ասուլիսի ընթացքում դա ընդգծել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ (ՌԴ նախագահ Վլադիմիր՝ խմբ.) Պուտինը հաղթի, քանի որ դա աշխարհի ավտորիտար ղեկավարներին ցույց կտա, որ իրենք կարող են իրենց նպատակներին հասնել ռազմական ուժի կիրառմամբ և աշխարհն ավելի վտանգավոր վայր դարձնել բոլորիս համար: Ուկրաինային աջակցելը մեր սեփական անվտանգային շահերից է բխում», – ասել էր Ստոլտենբերգը:
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47