Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այժմ էլ սկսել է ֆուտբոլով հետաքրքրվել: Օրերս նա «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ է այցելել, շրջել ակումբի տարածքում գտնվող թանգարանում, մարզադաշտերում եւ այլն, կարճ ասած՝ բավականին ջերմ ընդունելության է արժանացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում «Ուրարտու» ակումբի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանն ասաց, որ տիկին Հակոբյանն իրենց հրավերով է ակումբ այցելել: «Դա պարզապես ճանաչողական այց էր, զրույց ու շփում մեր երեխաների հետ»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Մեր հարցին, թե Աննա Հակոբյանն ինչ կապ ունի ֆուտբոլի հետ կամ ինչքանով է շահագրգիռ անձ, որ հրավիրել են, Մարտիրոսյանն արձագանքեց. «Դե ուղղակի հրավիրել ենք, չենք մտածել, որ շահագրգիռ կողմ է կամ ֆուտբոլի հետ կապ ունեցող անձ: Մենք կանանց թիմեր ունենք, իրեն էլ ամենաշատը հենց այդ հարցն էր հետաքրքրում, թե ինչ վիճակում է կանանց ֆուտբոլը: Նման հայտնի մարդկանց, սպորտսմենների հետ հանդիպումներ մենք հաճախ ենք կազմակերպում»:
Իսկ հայտնի մարդկանցից, ըստ ակումբի Facebook-ի էջում ներկայացվածի, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Անհասկանալի է, թե ինչ նպատակով կամ տրամաբանությամբ է մասնագիտությամբ արեւելագետ պաշտոնյան գնացել «Ուրարտու» ու ֆուտբոլի պատմությանը վերաբերող թանգարանի ժապավեններ կտրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ուրարտու» ակումբի ու իշխանությունների «սերը» միայն Աննա Հակոբյանի կամ Արայիկ Հարությունյանի այցերով չի սահմանափակվում: Ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցը մեկ անգամ չէ, որ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան ներդրումների հետ կապված (հիմնականում՝ մարզադաշտեր կառուցելու մասով) ծրագրեր ներկայացրել:
Մեր թերթի տեղեկություններով՝ մեծահարուստ այս անձնավորությունը բավականին սերտ կապեր նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ունի: «Անգամ սեփական ինքնաթիռ ունի, երբեմն ինքնաթիռ է ուղակում, որ Մելիքբեկյանին տանի արտերկիր՝ ծնունդը նշելու»,- ասաց «Ժողովուրդ» թերթի աղբյուրը: Մի խոսքով, իշխանության սրտի օլիգարխներից կամ դոնորներից մեկն էլ բացահայտվեց՝ Ջեւան Չելոյանց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17