ARM | RUS |

Ինչպե՞ս կարող է 5000 եվրո կանոնադրական կապիտալ ունեցող ընկերությունը 100 մլն դոլարի ներդրում անել «Նաիրիտում», կամ ո՞ւմ հավատալ

15.10.16 | 21:51

«Նաիրիտ» գործարանում ներդրումներ իրականացնել պատրաստվող «EU-ASIA Business Centre» միջազգային հոլդինգը ստեղծվել է այս տարվա ապրիլին: Սլովակիայի կազմակերպությունների ռեգիստրում առկա տվյալների համաձայն` հոլդինգի կանոնադրական կապիտալն ընդամենը 5000 եվրո է: Այս հանգամանքը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել և բուռն քննարկման առարկա դարձել սոցիալական ցանցերում: Ինչպե՞ս կարող է 5000 եվրո կանոնադրական կապիտալ ունեցող ընկերությունը 100 մլն դոլարի ներդրում անել «Նաիրիտում»:

168.am-ը հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանին խնդրեց մեկնաբանել այս հարցը: Ըստ նրա` հարցն անիմաստ է, ավելին` անգրագետ մարդկանց մեկնաբանություն է:

«Հոլդինգի հիմնադիրներն այն ընկերություններն են, որոնց ներկայացրել ենք, իսկ նշված ընկերությունը ստեղծվել է հոլդինգը կազմակերպելու համար՝ ընդամենը գարնանը: Ավելին ասեմ` չնայած հոլդինգի անդամները հարյուրավոր միլիոնների շրջապտույտ ունեցող ընկերություններ են, սակայն դա ևս չի ներկայացնում հոլդինգի պոտենցիալը: Մենք խոշոր ներդրումների համար սռեղծում եմք «Համահայկական ԵՄ-ԱՍԻԱ» հիմնադրամը ՀՀ կառավարության հետ՝ մեկը տասի հարաբերությամբ, այսինքն` եթե 100 միլիոն ներդնում է ՀՀ կառավարությունը, ապա 1 միլիարդ եվրո ներդնում է մեր հոլդինգը, և սա` որպես սկիզբ: Այնուհետև ներդրվում են այնքան գումարներ, որքան հարկավոր է «Մետաքսե ուղու» և այլ խոշոր ծրագրերի համար: Խոշոր գումարների առաջարկներ մեր նախագծերի իրականացման համար մենք ունենք Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Իրանից և ԵՄ-ից»,- ասաց Ա.Գրիգորյանը:

Ըստ նրա` հոլդինգը նախապես սկսում է կազմակերպչական աշխատանքներն իրենց կողմից մի քանի միլիոն եվրոյի հասնող ծախսերի վճարման ծրագրով, և ըստ իրենց գործընկերների հետ նախապես կնքած պայմանագրերի և հայտնի բրիտանական IPM LLP կառավարման ընկերության ղեկավարությամբ կազմակերպում են ծրագրերի ֆինանսավորման աշխատանքները. «Մենք նման աշխատանքների հսկայական փորձ ունենք և աշխատել ենք ռիսկային երկրներում: Հայաստանն այդ առումով առավել ապահով երկիր է: Ընկերություններն աշխատում են մեր հիմնադրամների միջոցով, քանզի մեր ստրուկտուրաներին վստահում են, իսկ տվյալ երկրների կառավարություններին` ոչ: Հարկավոր է հասկանալ, որ Հայաստանում ոչ մի խոշոր ընկերություն մեկ միլիարդի ներդրում չի անի, քանզի չկա վստահություն իշխանությունների նկատմամբ, սակայն մեր մեխանիզմների համաձայն, երբ մենք ինքներս ներդնում ենք սկզբնական գումարները՝ ներգրավելով նաև ՀՀ կառավարությանը և տալով երաշխիքներ, որ գումարները չեն հայտնվելու նախարարների կամ այլոց հաշիվներին, ահա այս երաշխիքների դեպքում ֆինանսավորվում են հետաքրքիր նախագծեր»:

«Վերջում ասեմ, որ աշխարհում կան տասնյակ-միլիարդներ, որոնք հետաքրքիր ծրագրերի են սպասում: Այ, այդ ֆինանսները հատուկ երաշխիքների դեպքում գտնում են և խաչվում են հետաքրքիր նախագծերի հետ ու ներդրվում»,- հավելեց հոլդինգի նախագահը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյան կարծիքով՝ խնդիրը ոչ թե կանոնադրական կապիտալն է, այլ այն ձեռնարկությունը, որը բիզնես է առաջարկում անելու, ինքն ունա՞կ է դա անելու, թե՞ ոչ.

«Ես անձամբ նման մարդու հետ նույնիսկ չէի հանդիպի։ Զարմանում եմ, որ վարչապետը հանդիպել է։ Մարդը չպետք է ներկայանա, պետք է կազմակերպությունը ներկայանա, այդ կազմակերպությունն իրենից ինչ-որ բան պետք է ներկայացնի։ Մանավանդ, եթե առաջարկ անող է, պետք է լուրջ բիզնես պլանով ինչ-որ առաջարկ լինի, ոչ թե մեկ նախադասությամբ առաջարկ արվի։ Դա շատ անլուրջ է։ Խաբեբաներն այդպես են աշխատում, մեծ թվեր են ասում, մեծ գումարներ, որ գրավիչ լինի, և նրանց լուրջ ընկալեն։ Այդ մարդուն ընդամենը պետք էր երևի վարչապետի հետ լուսանկարվել։ Ես չգիտեմ՝ իր նպատակը որն էր»։

Դիտարկմանը, որ շատ նաիրիտցիներ իրական հույսեր են կապում այս հոլդինգի հետ, Ա.Խուրշուդյանը պատասխանեց. «Նաիրիտցիները վատ վիճակում են, ցանկացած հայտարարություն անողի հետ հույսեր կկապեն։ Նորից եմ կրկնում՝ աշխարհում բոլոր խաբեբաները նույն սխեմայով են աշխատում՝ մարդն ինչի կարիք ունի, դա են խոստանում։ Բայց դրա տակ կա՞ հիմք, թե՞ ոչ, պետք է դա ուսումնասիրել։ Ես ինչքան հասկացա, ոչ մի հիմք չկա։ Շատ անլուրջ է ասել մեկ նախադասություն, և դա նրա ամբողջ պլանն է։ Մեկ նախադասությունը, իհարկե, հիմք չի։ Այդ կարգի առաջարկները, որոնք լուրջ են, կամ հիմքեր, հաշվարկներ ունեն, արվում են ո՛չ մամուլի միջոցով, ո՛չ հանրայնացման միջոցով, այլ նամակով, կոնկրետ փաստարկներով, հիմքերով, և ամենակարևորը՝ ներկայանալով։ Այդ մարդու անունը Գուգլում գրում ես, շատ անլուրջ մարդու տպավորություն է թողնում, որ ամեն ինչով փորձում է զբաղվել, բայց ոչ մի բան, ըստ էության, չի անում։ Նման մարդու հետ ես չէի հանդիպի։ Նա այդպիսի հանդիպումից հանդիպում իր համար պատմություն է ստեղծում։ Ինքը հերթական պատմությունն արեց, վարչապետի հետ հանդիպեց, «Նաիրիտի» 100 մլն-ի հարց քննարկեց, հիմա երրորդ անձի մոտ կասի՝ նայեք, ես սենց մարդ եմ։ Նա անլուրջ մարդ է»։

Նշենք, որ «EU-ASIA business center» Հոլդինգն ավելի վաղ հրապարակել էր, որ «Նաիրիտի» վերաթողարկման ներդրումային ծրագրի իրականացման վրա պատրաստ են աշխատելու հոլդինգի հետևյալ անդամները․ «Energy Consult» (Սլովակիա), «InfraPartnersManagment LLP» (Մեծ Բրիտանիա), «IPM» (Սլովակիա), «ChemPro» (Սլովակիա) և նրա մայր կազմակերպությունը՝ «РусГазИнжениринг» ընկերությունը (Ռուսաստան), «Sunir» (Իրան), «Ալդիմա» (Բուլղարիա), «Chimremontstroy» (Բուլղարիա) և «Tradepetrol» (Սլովակիա) և մի շարք այլ ընկերություններ։ Հոլդինգի նախաձեռնած Համահայկական ներդրումային ֆոնդի մի կողմում, բացի հոլդինգի այդ անդամներից, նաև «SAG» (Գերմանիա), «BEZ Transformator» (Սլովակիա), «Elteco» (Սլովակիա) ընկերություններն են, մյուս կողմից՝ ՀՀ կառավարությունը։

Ի վերջո, որպեսզի պարզվի, թե որքանով է իրական հոլդինգի մտադրությունը «Նաիրիտը» վերագործարկելու ուղղությամբ, ՀՀ կառավարությունը կարող է շատ հեշտորեն ինքը նախաձեռնել և պարզել արտերկրյա այս ընկերությունների մտադրությունների ու ներգրավվածության լրջությունը։ Նկատենք, որ առաժմ ՀՀ կառավարությունը կամ դրա որևէ գերատեսչություն որևէ հերքող և «իրականությունը բացահայտող» հայտարարությամբ հանդես չեն եկել։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային...

11:25

Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55