Լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Իրանն օգնություն է խնդրում Ռուսաստանից միջուկային զենքի ստեղծումն արագացնելու համար, արևմտյան երկրների կողմից խուճապ սերմանելու փորձեր են՝ ուռճացնելով իրանական սպառնալիքը։ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Զենքի չտարածման և վերահսկման վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը։
Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության անանուն աղբյուրները, հայտնել էր, թե Իրանն իբր Ռուսաստանից օգնություն է խնդրում միջուկային վառելիքի արտադրության համար նյութեր ձեռք բերելու և Թեհրանի միջուկային զենքի ծրագիրն արագացնելու համար, ինչը Իրանի իշխանությունները բազմիցս հերքել են: Հոդվածում նշվում է, որ անհայտ է մնում, թե արդյոք Մոսկվան համաձայնել է բավարարել Թեհրանի խնդրանքները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտահոգությամբ է հետևում Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հնարավոր զարգացմանը։
Երմակովի խոսքով, վերջերս արևմտյան երկրներն իրենց անբարեխիղճ են դրսևորել և կանխամտածված սադրանքի են դիմել՝ ՄԱԳԱՏԷ-ում հակաիրանական բանաձև ընդունելով։
«Նույն գիծն է հետապնդում նաև արևմտյան ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունները Ռուսաստանից «միջուկային վառելիքի համար նյութեր» ձեռք բերելու Իրանի ենթադրյալ մտադրության մասին տեղեկությունը: Ռուս-իրանական համագործակցությունը խաղաղ ատոմի ոլորտում ոչ մեկի համար գաղտնիք չէ, այն աստիճանաբար թափանցիկ զարգանում է և լիովին համապատասխանում է միջուկային զենքի չտարածման պարտավորություններին: Այն, ի թիվս այլ բաների, մեր նշանակալից ներդրումն է ՀԳՀԾ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի իրականացման գործում»,-ասել է Երմակովը։
Նա ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ն այս հարցում երբեք որևէ պահանջ չի ունեցել ո՛չ Մոսկվայից, ո՛չ Թեհրանից։
«Մենք ոչ միայն միջուկային վառելիք ենք մատակարարում Իրանի Բուշերի ատոմակայանին, այլև արտահանում ենք օգտագործված վառելիքը: Ինչ վերաբերում է արևմտյան սիրելի մանտրային, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, սրա հետ համաձայն են բոլորը, այդ թվում նաև Թեհրանը: Դրա համար կան պարտավորությունները, որոնք իրանական կողմը խստորեն պահպանում է»,-ասել է դիվանագետը։
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47