Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարը: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նախագահ Խաչատուրյանը արգասաբեր աշխատանք է մաղթել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարներին նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ թեպետ վերջին շրջանում նկատելի է հայ-չիլիական առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, սակայն առկա է այդ կապերի զարգացման զգալի ներուժ, որը կիրառելու համար ջանքեր պետք է գործադրվեն: Նախագահը կարևորել է Հայաստանի և Չիլիի միջև միջկառավարական և միջգերատեսչական շփումները՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գինեգործության բնագավառներում լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ պատրաստակամ է ջանքեր ներդնել հայ-չիլիական բազմաշերտ համագործակցության համար և իր օրակարգում են հաջորդ տարի կայանալիք Հայաստանի և Չիլիի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումները: Վերջիններիս շրջանակում դեսպանի խոսքով նախատեսվում են հայկական կողմի հետ անցկացնել քաղաքական և միջգերատեսչական խորհրդակցություններ՝ հետագա համագործակցության հիմնական ուղղությունները հստակեցնելու համար: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային իրողությունները և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը: Դեսպան Էսկոբարը կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը շեշտել է, որ Չիլին միանշանակ կողմ է հակամարտություններն առանց ուժի կիրառման լուծելու սկզբունքին և միջազգային հարթակներում հնարավոր քայլերը կձեռնարկի խաղաղության հաստատման գործընթացին նպաստելու ուղղությամբ: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգերի և փոխադարձ բարձր մակարդակի այցելությունների հնարավորությունների վերաբերյալ:
12:38
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55