Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին։ ԱՆ-ից հայտնում են, որ Սարգսյանը բարձր է գնահատել քրեական արդարադատության ոլորտում Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը՝ նշելով, որ այդ աջակցության շնորհիվ է նաև, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ են դրվել Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը, որոնք որակական նոր շունչ են հաղորդել այս ոլորտին։ Փոխնախարարը նշել է, որ ծրագրի շրջանակներում, ի թիվս այլնի, իրականացվել է նոր օրենսգրքերի ներկայացման վերաբերյալ շուրջ 550 իրավակիրառների վերապատրաստումներ, մշակվել են նոր օրենսգրքերի մեթոդական ուղեցույցները, փորձագիտական աջակցություն է ցուցաբերվել «Քրեական գործերով իրավական փոխօգնության մասին» օրենքի մշակման աշխատանքներում։ Սարգսյանը փաստել է, որ նոր օրենսգրքերի կիրառման մշտադիտարկումը չափազանց կարևոր է ոլորտային քաղաքականությունն ամրապնդելու և կատարելագործելու հարցում՝ նշելով, որ այս հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կայունությունն ու շարունակականությունն իր ուրույն նպաստը կբերի։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը ևս ընդգծել է քրեական արդարադատության ոլորտում համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ գործընկերությունը։ Նիստի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Վճռաբեկ դատարանին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին ցուցաբերված աջակցության արդյունքներին։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ/ԵԽ կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից 2019-2022 թթ. Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրի շրջանակներում։
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01