Մարդու իրավունքների պաշտպանը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, ի թիվս այլնի, ապահովում է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, կանանց կարողությունների զարգացումն ու խթանումը, իրականացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունը։ ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է: Կանանց նկատմամբ խտրականության և այդ հիմքով կանանց իրավունքների խախտման դեպքերի ուսումնասիրությունը վկայում է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված շարունակական և համակարգված քայլերի իրականացման անհրաժեշտության մասին: Ուստի, այս ուղղությամբ ևս Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից լայնածավալ ու շարունակական աշխատանքներ են տարվում։ Պաշտպանի հաստատությունը ուսումնասիրում է կանանց իրավունքների խախտումների դեպքերով անհատական դիմումները ու իր իրավասության շրջանակներում ապահովում անձանց պաշտպանությունն ու իրավունքների երաշխավորումը գործնականում։ Պաշտպանի կողմից ձեռնարկվող քայլերի համատեքստում կարևոր է նաև ընդգծել հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ստեղծումն ու կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անկախ մասնագետների համախմբումը ոլորտում առկա խնդիրներին լուծումներ առաջարկելու նպատակով։
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47