Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիկարագուայի նորանշանակ դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիան: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արգասաբեր աշխատանք ու հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Հուսով եմ, որ Հայաստանում Նիկարագուայի դեսպանի նշանակումը նպաստելու է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը»,- նշել է նախագահը: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի ողջույններն՝ ուղղված Հանրապետության նախագահին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիկարագուայի միջև փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ կրթության, մշակույթի և տնտեսական ոլորտներում: Նախագահը կարևորել է միջգերատեսչական և միջխորհրդարանական շփումների ակտիվացում: Հանրապետության նախագահը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային իրողությունները և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը: Դեսպանը, կարևորելով ՄԱԿ-ում և միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցությունն, ընդգծել է, որ Նիկարագուան անվերապահ կերպով խաղաղության կողմնակից է և իր հնարավորությունների սահմաններում ջանքեր կգործադրի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Նիկարագուայի միջև փոխգործակցության և փոխըմբռնման հուշագրի ստորագրման և բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44