Թուրքիան մտադիր է փետրվարին համաժողով անցկացնել Ստամբուլում՝ Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագիծը քննարկելու համար, ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այդ համաժողովում պոտենցիալ մատակարարների հետ նախատեսվում է քննարկել նախագիծը (գազային հանգույցի) եւ շուկայի ստեղծումը։ Գիտեք՝ շուկան պետք է լինի այնպիսին, որ պարտվողներ չլինեն, բոլորը շահեն, այս բոլոր մանրամասները անհրաժեշտ է քննարկել»,- ասել է Դոնմեզը 24tv-ին տված հարցազրույցում։
Հարցին, թե ե՞րբ է նախատեսվում անցկացնել համաժողովը, Դոնմեզը պատասխանել է, որ այն պետք է տեղի ունենա փետրվարին՝ Ստամբուլում։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դառնալ ոչ միայն գազի տարանցման երկիր, այլեւ մի երկիր, որտեղ շուկա է ձեւավորվում։ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն եւ արագ մշակել գազային հանգույց ստեղծելու հարցը, որով, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսք»-երից Սեւծովյան տարածաշրջան եւ Թուրքիա տեղափոխել։ Էրդողանը նաեւ կարծում է, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47