Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորեքշաբթի եռօրյա այցով կժամանի Սաուդյան Արաբիա։ Սա նրա առաջին այցն է թագավորություն 2016 թվականից, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները: Այցը կներառի երկկողմ գագաթաժողով՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի նախագահությամբ եւ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի մասնակցությամբ: Սի Ծինփինը կմասնակցի նաեւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարների հետ գագաթաժողովին եւ կհանդիպի Մերձավոր Արեւելքի այլ երկրների ղեկավարների հետ: Չինաստանի ղեկավարի ժամանումը համընկել է Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածության աճին` էներգետիկ քաղաքականությունից մինչեւ տարածաշրջանային անվտանգության եւ մարդու իրավունքների հետ կապված հարցերի շուրջ: Այս երկարամյա գործընկերությանը վերջնական հարվածը հասցվել է հոկտեմբերին, երբ ՕՊԵԿ+-ը համաձայնեց կրճատել արդյունահանումը օրական երկու միլիոն բարելով, ինչը Սպիտակ տան կարծիքով՝ հավասարազոր է Ուկրաինայի պատերազմում «Ռուսաստանին միանալուն»: Կիրակի օրը ՕՊԵԿ+-ը որոշել է պահպանել այդ կրճատումները։ Չինաստանը Սաուդյան Արաբիայի հում նավթի ամենամեծ գնորդն է, նա գնում է Սաուդյան Արաբիայի նավթի արտահանման մոտավորապես մեկ քառորդը: Վերլուծաբաններն ասում են, որ բացի էներգետիկայից, երկու երկրների առաջնորդները պետք է քննարկեն հնարավոր գործարքները, որոնք կարող են հանգեցնել նրան, որ չինական ընկերություններն ավելի ակտիվորեն մասնակցեն մեգանախագծերին, որոնք առանցքային տեղ են գրավում Սաուդյան Արաբիայի տնտեսությունը նավթից դիվերսիֆիկացնելու արքայազն Մուհամմեդի տեսլականում:
11:18
10:48
10:23
10:08
09:47
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15