«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ տեղի ունեցած վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատավորների մասնակցությամբ աշխատաժողովը թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա: Մասնավորապես, նոյեմբերի 25-ից 27-ը «Գետափ Դիլիջան» ռեստորանում ՀՀ դատավորների աշխատաժողովի ընթացքում ՀՀ դատական դեպարտամենտը 1 մլն 346 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սուրեն Աղաջանյան» ՍՊԸ-ի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթրիքը կազմակերպված է եղել 132 անձի համար:
Ընդ որում՝ ընթրիքն իր մեջ ներառել է մսի, թթվի, պանրի տեսականի, երկու տեսակի աղցաններ, հիմնական ուտեստ եւ խավարտ, ինչպես նաեւ աղանդեր: Բացի այդ, նույն աշխատաժողովի կազմակերպման համար Դատական դեպարտամենտը պայմանագիր է կնքել «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ի հետ եւ 1 մլն 888 հազար դրամ տրամադրել 38 հոգու՝ երկու օրվա գիշերակացը կազմակերպելու համար:
Տեղեկացանք, որ պատվիրված են եղել 4 կիսալյուքս, 34 ստանդարտ համարներ, եւ պատվիրված է եղել նաեւ նախաճաշ՝ 38 հոգու համար: Սակայն սա էլ դեռ ամենը չէ. նոյեմբերի 25-ից 27-ի համար աշխատաժողովի մասնակիցների համար գիշերակաց է կազմակերպվել նաեւ «Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս Հոթել Դիլիջան» հյուրանոցում 83 հոգու համար, եւ տրամադրվել է 2 մլն 642 հազար 600 դրամ, իսկ 5 մլն 361 հազար դրամ էլ տրամադրվել է այդ նույն հյուրանոցում 83 հոգու համար 2 անգամ նախաճաշ, 130 հոգու՝ 2 անգամ ճաշ , սուրճի ընդմիջում եւ մեկ անգամ ընթրիք կազմակերպելու համար:
Այսինքն՝ երկու օր Դիլիջանում աշխատաժողով կազմակերպելու համար մեկ անձից կատարվել է 9 մլն 538 հազար դրամի գնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03