Բոլոր այն հարցերը, որոնք առաջին հերթին վերաբերվում են Զինված ուժերի համալրվածությանը եւ զինծառայության գրավչությանը, անչափ կարևոր են մեր ժողովրդի համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ դրամական վարձատրության խնդիրը շատ կարեւոր է, բայց դա պետք է դրվի ճիշտ հիմքերի վրա:
«Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդագրական խնդիրները, նաեւ ռազմաքաղաքական իրավիճակը, անվտնգության միջավայրը, նաեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը հայրենիքին ծառայելու ուղղությամբ, մեր ԶՈՒ-ում խառը համալրման սկզբունքը դեռ երկար է տեւելու: Այսինքն լինելու է եւ պայմանագրային ծառայություն, ժամկետային ծառայություն: Բայց այստեղ, «պրոֆեսիոնալ բանակ» ասելով չպետք է միայն հասկանանք մարդկային ռեսուրսների համալրումը, պրոֆեսիոնալ բանակը լայն փիլիսոփայական հասկացություն է, որտեղ մարդու պատրաստությունը, կրթական մակարդակը, զինծառայության գրավչությունը, պետք է համադրված լինի ձետք բերվող սպառազինությանը»,- ասաց Օհանյան:
Ինչ վերաբերում է ատեստավորմանը, նա նկատեց, որ մեր բանակում ատեստացիոն համակարգ գոյություն ունի. «Յուրաքանչյուր կառույցում կան ատեստացիոն հանձնաժողովներ, եւ նրանք պարբերաբար աշխատելով որոշում են զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին, եւ արդյոք արժանի են առաջխաղացման: Ատեստացիան կապել միայն միայն հավելավճարի հետ, ճիշտ չէ: Նախ, անհավասար պայմանններ են լինելու միևնույն պաշտոններում գտնվողների միջեւ, երկրորդը, ազդելու է ծառայողական աճի վրա, որովհետև որոշ մարդկանց մոտ կարող է բարձր պաշտոնի գնալու ցանկությունը վերանալ եւ թափուր պաշտոններն են ավելանալու: Ըստ էության, ատեստավորման ու հավելավճարների խնդիրը բերելու է Զինված ուժերից արտահոսքի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: Նա նշեց, որ իրենք առաջարկել են թողնել ատեստացիոն համակարգը, այդ հավելավճարների սկզբունքը ավելացնել մասնագիտական որակական կարգերի համակարգում:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01