Առաջիկա 5 տարիների ընթացքում Գյումրիում կլուծվի տնակների և ոչ հիմնական շինությունների հարցը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
«Ցավում եմ, որ աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժը հիշեցնող վերքեր և կառավարությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ այդ վերքերը հնարավորինս շուտ վերացվեն: Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած շահառուների հարցը մեծ մասով կարող ենք համարել լուծված: Մի քանի քաղաքացիներ, որոնք Չքաձոր համայնքի 28 բնակիչներ են, իրենց դիմումի համաձայն նախընտրել են, որ իրենց բնկարնային ապահովման խնդիրը լուծվի Կապսի ջրամբարի կառուցման եւ համայնքի տեղահանման ծրագրի շրջանակներում: 2023-ի ավարտին արդեն կարող ենք փաստել, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած քաղաքացիների բնակարանային ապահովման հարցը ամբողջությամբ լուծված կլինի: Իհարկե, կան նեւ դատական գործեր: Բացի այդ, այս տարվա հոկտեմբերին շրջանառության մեջ է դրվել փաստաթուղթ, որտեղ հստակ ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք 5 տարիների ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը: Ցավոք, քաղաքում դեռ շատ տնակներ կան, և ոչ բոլոր տնակներում բնակվող քաղաքացիներն են համարվում երկրաշարժի հետևանքով տուժածներ»,- ասաց փոխվարչապետը։ Նա տեղեկացրեց, որ 2023 թվականին քաղաքը տնակներից ձերբազատելու նոր ծրագիր է մեկնարկելու. «Ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով՝ նախ այն տնակների համար, որոնք համայնքային և պետական նշանակության հողամասերի վրա են»,– ասաց պաշտոնյան: Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն իր հերթին հայտնեց, որ տնակներում բնակվող ընտանիքներից 36–ն առաջիկայում բնակարաններ կստանան Գյումրու Մուշ-2 թաղամասում, իսկ հաջորդ տարի բնակարանամուտ կտոնեն ևս 66 ընտանիքներ։ Քաղաքապետի խոսքով` կլինեն նաև սոցիալական բնակարաններ: Նշենք, որ 11:41-ին Գյումրի այցելած բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները գյումրեցիների հետ ծաղիկներ խոնարհեցին «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհ դարձածների հիշատակին:
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47