«Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմամնին միջազգային կառույցների մոնիթորինգային առաքելությամբ»,-խորհրդարանում հայտարարեց Արարատ Միրզոյանը և հիշեցրեց, որ այդ հարցով Հայաստանը դիմել էր տարբեր կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին… Նա հայտնեց, որ ԵԱՀԿ-ից էր Հայաստան առաքելություն եկել, որն արդեն ավարտել է իր աշխատանքները, իսկ ներկայում ԵՄ առաքելությունն է Հայաստանում, որի մանդատի ժամկետը չի ավարտվել և կգործի մինչև դեկտեմբերի 20-ը: «Ես ողջունում եմ ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը շարունակել առաքելությունը՝ պահպանելով ներկայությունը Հայաստան-Ադրբեջան Սահմանագծին՝ երկու պատճառով: Նախ՝ այս առաքելության չեզոքության վերաբերյալ կասկածներ չեն հնչում և առաքելության գնահատականներն շատ կարևոր են հետագա միջազգային գործընթացների համար, նաև՝ նույն ուղարկող կազմակերպության կամ երկրի համար՝ հասկանալու, թե ի վերջո եղած սահմանի նկատմամբ ո՞ր հատվածներում են տեղակայված կողմերի զինված ուժերը: Կան Խորհրդային հանրապետությունների սահմանները, որոնք ճանաչվել են և մարդիկ կարող են գալ և տեսնել, թե որտեղ են ադրբեջանական զորքերը, որտեղ ՀՀ զինված ուժերը»,-հայտնեց Արարատ Միրզոյանը: Նա հայտնեց, որ դիտորդները կարող են արձանագրել նաև այն ավերածությունները, որոնք հայկական կողմն ունեցել է սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով: «Երկրորդ պատճառն այն է, որ, իմ կարծիքով, չեզոք դիտորդների, մոնիթորինգային առաքելության ներկայությունն Հայաստան-Ադրբեջան սահմանին պետք է, որ կանխարգելիչ նշանակություն ունենա հետագա էսկալացիայի և իրավիճակի սրման համար: Կարծում եմ, որ, իրավիճակի ողջ բարդությամբ հանդերձ, Եվրոպական Միության այս առաքելությունն նաև այդպիսի դեր է խաղացել, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է միայն ողջունել այս առաքելության երկարացումը կամ այլ երկրից կամ պետական կազմավորումից նոր դիտորդական առաքելության ուղարկումը»,-հայտարարեց Միրզոյանը: Նախարարաը տեղեկացրեց, որ դիտորդական մանդատի երկարաձգման հարցը քննարկվում է ԵՄ-ի շրջանակներում, բայց իրեն իրավունք չի վերապահում նրանց անունից որևէ կանխատեսում անել: «Խոսքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելության իրականացման մասին է, ոչ թե սահմանի երկու մասերում: Սա կարևոր նրբերանգ է և կարծում եմ, որ արժանի է հաշվի առնելու»,-հայտարարեց Միրզոյանը և հույս հայտնեց, որ իր այդ խոսքերը լսում են իր եվրոպացի գործընկերները:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01