Արցախում նախօրեին՝ դեկտեմբերի 7-ին սննդային թունավորմամբ բժշկական հաստատություններ դիմած անչափահաս քաղաքացիների թիվը հասել է 26-ի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը: «Գիշերվա ընթացքում եւս մի քանի քաղաքացիներ դիմեցին: Նրանց տարիքը 1.5-ից 12 տարեկան է: Քաղաքացիները ստացել են անհրաժեշտ բուժում եւ դուրս են գրվել: Հոսպիտալացվել է երկու քաղաքացի, որոնց վիճակը բավարար է»,- նշեց Օհանջանյանը: Արթուր Օհանջանյանը նշեց, որ թունավորման պատճառը պարզելու համար նմուշառումներ են արված. «Հետազոտման փուլում ենք, այս պահին չենք կարող ասել՝ ինչից է առաջացել թունավորում»: Հիշեցնենք, որ ԱՀ դատախազությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած սուր գաստրիտ: ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47