Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում որոշեց «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ինստիտուտն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերումև ենթակա է մասնավորեցման: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ըստ կանոնադրության Ընկերության գործունեության հիմնական տեսակն է վերականգնողական բուժում: Ընկերությունն ունի 171 աշխատակից: Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է ք. Երևան Օրբելի 41 հասցեում։ Հողամասի մակերեսը կազմում է 1.7863 հա, 1 քառ. մետրի կադաստրային արժեքը՝ 139,425 դրամ: Հողամասը ծանրաբեռնված է սերվիտուտով։ Ընկերության շենք-շինություններն ենթարկվել են սեյսմիկ հետազոտության՝ գլխավոր մասնաշենքի տեխնիկական վիճակը և սեյսմիկ խոցելիությունը գնահատվել է 3-րդ աստիճան: Սեյսմակայությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել ամրացման աշխատանքներ: Ընկերության անշարժ գույքի գնահատված մեծությունը կազմում է 4,968,532.950 հազ.դրամ: Ընկերության ակտիվների գնահատված արժեքը կազմում է 5,110,296.120 հազ.դրամ։ Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 3-ի 2021 թվականի ապրիլի 15-ի որոշումներով համապատասխանաբար՝ 4,663,930.6 հազ.դրամ և 3,497,947.95 հազ. դրամ արժեքներովներկայացվել է մասնավորեցման` մրցույթով: Մրցույթները չեն կայացել հայտ չլինելու պատճառով։ Հետագայում կատարվել է Ընկերության գույքի նոր գնահատում։ Հաշվի առնելով, որ Ընկերության բաժնետոմսերը 3,497,947.95 հազ. դրամ արժեքով չի վաճառվել, իսկ նոր գնահատված արժեքը կազմել է 5,023,162.620 հազ. դրամ՝ ՀՀ կառավարության 17.06.2022թ. թիվ 914-Ա որոշմամբ բաժնետոմսերի մրցույթով մասնավորեցման վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 տոկոսը՝ 3,767,375.0 հազ. դրամ։ Մրցույթը չի կայացել հայտ չլինելու պատճառով։ Նախագծով առաջարկվում է Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման մրցույթով՝ վաճառքի նվազագույն գին է սահմանելով գնահատված արժեքի 65 տոկոսը՝ 3,265,056.0 հազ.դրամ: Նախագծի համաձայն՝ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոս պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01