«Հերթական նախաձեռնությամբ ավելանում է մեր երկրի պետական պարտքը, այն էլ արտաքին պարտքի կոմպոնենտը, ավելանում է քիչ էլ չէ՝ 200 միլիոն դոլարով»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» և «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը։ Նա ընդգծեց, որ այս իշխանության օրոք Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով.
«2018 թվականից մինչև հիմա 40 տոկոսից ավելի ավելացել է պետական պարտքը: Քիչ երկրներ կգտնեք, որ տարեկան 10 տոկոսով պետական պարտք է ավելանում»։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, սա վտանգավոր է, բայց կառավարելի է: «Բայց չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել, օրինակներով դարձնել կատակի, մատների արանքով նայելու առարկա։ Չիի կարելի, որովհետև դա վերաբերվում է մեր ապագա սերնդի զարգացմանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
ԱԺ-ն 59 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ ԱԺ-ն 63 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը։
Աղբյուր` Panorama am
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47