Հայաստանի համար տնտեսական համագործակցության գրեթե անփոխարինելի գործընկեր են Իրանն ու Ռուսաստանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Խնայբանկ»-ի նախագահ Գերման Գրեֆը։
Վերջինս նշեց, որ Հայաստանի քայլը՝ անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը, կընդլայնի տնտեսական շուկան, տնտեսական հնարավորությունները:
Միաժամանակ, Գերման Գրեֆը նշեց, որ պետք են բարեփոխումներ, որոնք կարագացնեն զարգացման գործընթացը:
«Ես գիտեմ, որ առաջիկայում Հայաստանում ընտրություններ են սպասվում: Հեռու եմ այն մտքից, որ գնահատական տամ Հայաստանի գործող իշխանություններին: Բարեփոխումների փաթեթը պետք է գլխավորի ուժեղ մարդ՝ դա կլինի գործողը, թե նոր դեմք, բայց նա պետք է ունենա խարիզմա»,- նշեց «Խնայբանկ»-ի նախագահը:
Գերման Գրեֆը շեշտեց, որ աշխարհում որևէ երկրի տնտեսություն, այդ թվում՝ Հայաստանի տնտեսությունը, գրավիչ չի կարող լինել ներդրումների, համագործակցության համար, եթե մեկուսացած լինի: Այս առումով, ԵՏՄ-ն, ըստ նրա, ներդրողներին գրավելու բավական արդարացված միջոց է։
Ինչ վերաբերում է նավթի նվազող գներին, ապա ՌԴ «Խնայբանկ»-ի նախագահն ասաց, որ իր կարծիքով նավթի համաշխարհային գներն այլևս չեն վերադառնա նախկին ցուցանիշին:
«Դժվար թե, գները վերադառնան 138 դոլարի ցուցանիշին, որովհետև առաջարկների բալանսը խախտվել է: Այսօր գոյություն չունի նավթի դեֆիցիտի հիմնախնդիրը, ուստի այս ռեսուրսի պահանջարկը կշարունակի նվազել: Առաջիկա 10-15 տարիներին այս տենդենցը պահպանվելու է, ուստի պետք է գտնենք նավթին այլընտրանքային հումք»,- նշեց Գերման Գրեֆը:
Tert.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55