«Ընդդիմությունն ավելի լայն հնարավորություններ ունի՝ նախ և առաջ քաղաքական մեծամասնության աշխատանքը գնահատելու համար, նաև նախկինում արված թերությունների հետ համեմատություն անելու և ապագայի համար առաջարկություն ներկայացնելու առումով և արժեքների պահպանման, ոտնահարման հարցում ավելի շատ բաներ ունենք ասելու»,-ՆԳՆ ստեղծելու նախագծի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և իշխանությանը խնդրեց նայել առաջ և չփորձել ընդդիմությանը դասեր տալ, քանի որ չեն գտնվում դպրոցում, աշակերտական նստարանի շուրջ՝ նաև առաջարկելով բովանդակային քննարկումներ իրականացնել: Հայտնելով, որ բարեփոխումների նպատակն արդյունավետ կառավարումն է՝ պատգամավորը նկատեց, որ վերջինիս ոչ արդյունավետ կառավարման արդյունքում է, որ երկիրը հայտնվել է ներկա իրավիճակում:
Օհանյանը հայտնեց, որ ՆԳՆ-ի մեջ մտնող կառույցները պետք է ստեղծեն հիմքեր դրանց բարեփոխման համար, բայց նրանց գործողությունները՝ վիրավորների, զոհվածների ծնողների հանդեպ վերաբերմունքն անընդունելի է: Հայտնելով, որ վիճահարույց է նախագծով առաջարկվող կոչումների շնորհման կարգը՝ պատգամավորն ասաց. «Անհասկանալի է, որ գեներալ-գնդապետի և գեներալ-լեյտենանտի կոչումները շնորհում է վարչապետը, բայց նրանց ենթակայության տակ գտնվող ոստիկանական զորքերի կոչումները շնորհվում է Սահմանադրությամբ սահմանված կարգով»: Նա կարծիք հայտնեց, որ նախարարը քաղաքացիական վերահսկողությունից բացի, պետք է ունենա նաև մասնագիտական վերահսկողության լիազորություն: Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ նոր ստեղծվող ՆԳՆ-ում ոստիկանապետի պաշտոնը պետք է լինի ոչ քաղաքական, մինչդեռ վերջինս նախարարի տեղակալն է լինելու, հետևաբար՝ քաղաքական ազդեցության ներքո, իսկ ՊՆ-ում ժամանակին ԳՇ պետի պաշտոնը հանվել էր նախարարության հաստիքացուցակից, որպեսզի այն քաղաքական ազդեցությունից զերծ լինի:
Աղբյուր` Panorama.am
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01