Ֆրանսիական TotalEnergies-ը հայտնել է, որ իր բաժնետոմսերի 19,4%-ը կգնի ռուսական էներգետիկ հսկա Novatek-ից` 3,7 միլիարդ դոլարով: TotalEnergies-ը կազատի իր երկու ներկայացուցիչներին Novatek-ի տնօրենների խորհրդից եւ այլեւս չի ներառի Novatek-ում ունեցած ներդրումներից ստացած եկամուտն իր ֆինանսական հաշվետվություններում: Այս քայլը կազդի նաեւ TotalEnergies-ի փաստացի պաշարների վրա՝ կրճատելով դրանք 1,7 միլիարդ բարելով: Ի տարբերություն մրցակիցների՝ Shell-ի եւ BP-ի՝ TotalEnergies-ը հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանում իր ներդրումներից չհրաժարվելու համար: Ընկերության գործադիր տնօրեն Պատրիկ Պույանն անցյալ ամիս ասել է, որ Ռուսաստանում իր ակտիվները պահելու TotalEnergies-ի «միակ շարժառիթը»Եվրոպա «հեղուկ բնական գազ մատակարարելն է»: TotalEnergies-ը հայտնել է, որ Novatek-ի տնօրենների խորհրդում իր երկու ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել քվեարկությունից ընկերության գործերի եւ «մասնավորապես ֆինանսական հարցերի» վերաբերյալ պատերազմից եւ դրան հաջորդած Արեւմուտքի պատժամիջոցներից հետո: Ընկերությունը պահպանում է ռուսական Yamal LNG եւ Arctic LNG 2 նախագծերի իր մասնաբաժինը:
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47