Մեծ տարածաշրջանում իրավիճակը վատ է ազդում Հարավային Կովկասի իրավիճակի վրա, այն ավելի լարված ու ավելի անհանգիստ է դառնում։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի թողարկման ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ (МГИМО) Ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։
«Անհասկանալի է՝ ինչպես խուսափել դրանից, քանի որ տարածաշրջանում իրանա-թուրքական մրցակցությունը մեկ հարյուրամյակի վաղեմություն չէ, որ ունի։ Իրանն ունի իր շահերը, որոնք անհնար է անտեսել բազմաթիվ պատճառներով։ Ինչ վերաբերում է գործընկերների վերաբերյալ ամերիկյան մոտեցումներին, ապա դա հանգում է նրան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանը համարվում է գործընկեր, բայց Հայաստանն էլ է համարվում գործընկեր»,- ասաց նա։ Սա, նրա խոսքով, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի համար գնալով դժվարանում է կառավարել այն հակասությունները, որոնք հենց ինքն է ստեղծել: «Ո՛չ Թուրքիայի, ո՛չ Իրանի համար Հարավային Կովկասն այնքան կարեւոր չէ, որքան, օրինակ, Միջերկրական ծովի արեւելքը Թուրքիայի համար եւ Պարսից ծոցը՝ Իրանի համար։ Այն, որ նման խոշոր խաղացողների համար Հարավային Կովկասը գտնվում է տարածաշրջանային ծայրամասում, թույլ է տալիս հուսալ, որ զենքի այդպիսի թափահարումները չեն վերածվի դրա կիրառման»,- ընդգծեց Սիլաեւը։ Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի եւ Իրանի համագործակցությունը կշարունակվի, դրան են մղում բոլոր հանգամանքները, սակայն Ռուսաստանը հետխորհրդային այս երեսուն տարիների ընթացքում ելնում էր նրանից, որ Հարավային Կովկասում անհրաժեշտ է խուսափել բլոկային քաղաքականությունից։ «Ինձ թվում է՝ Ռուսաստանը այսուհետ եւս կշարունակի խուսափել բլոկային տրամաբանությունից»,- եզրափակեց նա։
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47