Հոկտեմբերի 10-ին Ստամբուլում «Թուրքական հոսք»-ի մասին միջկառավարական համաձայնագիր կնքվեց:
Մոսկվայի և Անկարայի միջև առաջին խողովակաշարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր 1984թ.՝ Թուրգութ Օզալի օրոք:
Էրդողան-Պուտին հանդիպումից հետո էներգատար խողովակաշարի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրեցին Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը և նրա ռուս գործընկեր Ալեքսանդր Նովակը: Փաստը, որ Ալբայրաքը Էրդողանի փեսան է, խոսում է նրա մասին, որ նախագահն անձամբ է շահագրգռված խոշոր էներգետիկ նախագծերի իրականացման հարցում:
Այդ կարևոր իրադարձությանը մասնակցում էր ևս մեկ երկրի նախագահ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպես հայտնի է, նա իրականացնում է մեկ այլ նախագիծ՝ TANAP-ը, Ադրբեջանի բնական գազի մատակարարումը եվրոպական շուկաներ՝ թուրք-հունական սահմանին դրանց հետ միացմամբ: Այնպես որ երբ «Թուրքական հոսքը» պատրաստ կլինի, և նրանով կսկսվի գազի մատակարարումը Թուրքիա, այն կմիանա TANAP-ին և կհասնի Եվրոպա:
Տնտեսական աճի համար ԵՄ երկրներին հարկավոր են էներգետիկ ռեսուրսներ, սակայն ռուսական գազից կախվածության աստիճանական աճը ռազմավարական առումով անհանգստացնում է ԱՄՆ-ին: Ռուսաստանին պետք է վաճառել էներգետիկ ռեսուրսները այնպիսի հիմնական ոլորտներ ապահովելու համար, ինչպիսիք են տնտեսականը, պաշտպանական և տիեզերական արդյունաբերությունը:
Դա հրատապ է ոչ միայն Ռուսաստանի համար, այլև նավթի գնի անկումից տուժած այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Ադրբեջանը, Ղազախստանը և Իրանը: Պատահական չէր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջամտությունը ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Արդյունքում վերահաստատվեց այն ճշմարտությունը, որ երբ շահերը թելադրում են, փոխվում են հռետորաբանությունը, քայլերը և քաղաքականությունը:
1984թ. Օզալը, ստորագրելով Ռուսաստանի հետ այդ պատմական համաձայնագիրը, հայտարարեց. «Փոխկախվածությունը կկանխի ճգնաժամերը»: Այժմ հաստատվում է նրա խոսքերի իրավացիությունը: Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամը սկսվեց բոլորովին այլ պատճառով. ճիշտ է, խողովակաշարերը չկարողացան կանխել այդ ճգնաժամը, սակայն կարևոր դեր խաղացին այն շուտափույթ հաղթահարելու գործում:
Թուրքիայի տարածքում կա ևս մեկ խողովակաշար, որ ստիպում է հիշել Օզալի խոսքերը: Դա իսրայելական նավթատար խողովակն է, որ ձգվում է Միջերկրական ծովից մինչև կարմիր ծով: Եթե այն օգտագործվի, ապա կվերանա Սուեզի ջրանցքից կախվածությունը: Այդ խողովակաշարը կառուցվել է դեռևս 1969թ. Իսրայելի և Իրանի միջև հավասար իրավունքներով գործընկերության հիման վրա:
Այսօր այդ էներգագիծը դատարկ է, բայց մի օր ինչ-որ մեկը կհիշի նրա մասին. չէ՞ որ երեկ հնչած չար խոսքերը վաղը կարող են փոխարինվել լուսանկարներում պատկերված ժպիտներով:
Փոխվում է քաղաքականությունը, փոխվում են ռեժիմները, բայց մնում են խողովակաշարերը:
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42