Որպես ՀՀ քաղաքացի և երկու երեխաների հայր, ակնկալում եմ առողջապահության ոլորտի մեր պատասխանատուներից ակտիվ լինել հատկապես տարբեր սննդատեսակների, ըմպելիքների առողջարար, կամ առողջությանը վնաս պատճառելու մասին արվող հայտարարություններով: Մեր մամուլում շատ են գրվում այս կամ այն հիվանդությունների դեմ ինչ որ բաղադրատոմսերի մասին, սա իհարկե կարևոր է, բայց պետական մակարդակով պետք է ժամանակ առ ժամանակ խորհրդատվություններ տրվեն, թե որ սննդակարգն է, որ նպատակահարմար է օգտագործել տարբեր հիվանդություններ կանխելու գործում: Օրինակ՝ մեր սննդի օբյեկտներն անարգել գովազդում են գազավորված ըմպելիքները, որոնց վնասակարության մասին շատերն են խոսում, բայց մեզանում չկա պաշտոնական տեսակետ, չկա արգելք հատկապես մանկահասակ երեխաների համար: Ես իսկապես չեմ հասկանում այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին թույլ են տալիս կոկա-կոլա, պեպսի կամ այլ գազավորված ըմպելիքներ օգտագործել, այստեղ սերնդի առողջության հարցն է, ինչը չպետք է ինքնահոսի թողնել ու գոնե խորհրդատվական մակարդակում այս մասին պետք է խոսել: Էլ չեմ խոսում մեզանում անհասկանալի պատճառով գնալով տարածվող քաղցկեղի մասին: Այս մահաբեր հիվանդությունը հազարավոր հարերի կյանք է խլում, իսկ մեր այն քաղաքացիները, ում մոտ հայտնաբերվում է դա, ձգտում են արագ մեկնել Գերմանիա, Ֆրանսիա կամ Իսրայել, քանզի տարածված տեսակետ կա, որ այստեղ չկան համապատասխան սարքավորումներ ու չեն տիրապետում բուժման (զարգացումը կանխելու) նորագույն մեթոդներին: Էլ չեմ խոսում այն մասին, որ այս հիվանդությունը կանխելու գործում արդեն կան դեռևս չհաստատված բաղադրատոմսեր, որոնց հիմքում չիչխանն է, կտավատը, սխտորը, սոդան և այլն: Այս մասով ևս պետք է մեր գիտնականներն ու պաշտոնյաները խոսեն, ուղղություն ցույց տան, թե ինչպես սնվել, որ դեպքում ինչ անել: Տպավորություն է, որ մենք զբաղվում ենք միայն հիվանդություն բուժելով, այնինչ առավել արդյունավետ է այն կանխելը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34