Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիտում ընդունել է որոշում, որով առաջարկվում է կատարել վերաբաշխում և 93,974.6 հազար դրամ հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը: Այդ շահառուների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է կառավարության մի շարք որոշումներով, որի շրջանակներում ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ։ Ըստ հիմնավորման՝ հավաքագրման աշխատանքները 2022 թ. դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ և սովորող ամուսիններ, որոնք զորացրվել են 2021-2022 թթ. ձմեռային զորացրմամբ, և 2022 թ. ամառային զորացրմամբ։ 2022 թ. հուլիսի 31-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 16-ն ընկած ժամակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ շուրջ 364 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 93,974.6 հազար դրամ: Գործադիրը մեկ այլ որոշմամբ գումար է հատկացրել սոցիալապես անապահով 6-ը սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումն ապահովելու համար: Հիմնավորման համաձայն՝ 2022 թվականին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման կարիք ունեն 17 սիրիահայ ուսանող: Նրանցից 11-ի ուսման վարձերի փոխհատուցումը կկատարվի հետևյալ կերպ՝ ուսման վարձերի 70%-ը կվճարի ուսանողը, իսկ 20%-ը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը: Սիրիահայ 6-ը ուսանողների ուսման վարձերի 70%-ը կվճարվի այդ ուսանողների կողմից, իսկ 20 %-ը առաջարկվում է վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 1,101.0 հազար դրամ: Ընդ որում՝ ծրագրի համաձայն այն ուսանողները, որոնց նախորդ տարվա ՄՈԳ-ը ցածր է առավելագույն գնահատականի 62,5%-ից չեն ընդգրկվում ընթացիկ ուսումնական տարվա ծրագրում, իսկ այն ուսանողները, որոնց նախորդ տարվա ՄՈԳ-ը բարձր է առավելագույն գնահատականի 87,5%-ից, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս ընթացիկ ուսումնական տարում, մասնակի փոխհատուցումից (20%) բացի կստանան ևս 10%-ի չափով փոխհատուցում:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01