ARM | RUS |

Մեր տնտեսության հզորության գրավականը մեր հայրենասիրությունն ու աշխատասիրությունն է. Բագրատ Դարբինյան

17.10.16 | 12:01

ՀՀ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում շուրջ 20 տարի գործող«Գլորիա» ֆաբրիկան` տնօրեն Բագրատ Դարբինյանի ղեկավարությամբ, կայուն զարգացում ապրելով` այսօր արդեն միջազգային ճանաչում ունի, համագործակցության լայն շրջանակներ, որոնց թվում են համաշխարհային բրենդներ ներկայացնող ընկերություններ: Դա իսկապես մեծ աշխատասիրության, ինչու ոչ, նաև հայրենասիրության արդյունք է, քանի որ մարզում ստեղծել նման հզոր արտադրամաս, հազարից ավելի աշխատատեղեր, բավականին դժվար է, պահանջում է մեծ ներդրում, ջանքեր և հայրենիքի ու հայրենի ժողովրդի նկատմամբ մեծ սեր: Բագրատ Դարբինյանի ջանքերն ու ձգտումները բարձր գնահատվեցին ՀՀ կառավարության կողմից, որն աջակցեց «Գլորիա» կարի ֆաբրիկայի զարգացման գործընթացին, և արդյունքն այսօր ավելի, քան տեսանելի է:

«Գլորիա» ֆաբրիկայի զարգացման, հաջողությունների և Բագրատ Դարբինյանի գործունեության հաջողության գրավականի մասին առավել մանրամասն` նրա հետ հարցազրույցում:

-Պարո՛ն Դարբինյան, կարծում եմ` կհամաձայնեք, որ մարզերում արտադրությունների ստեղծման և զարգացման առկայության դեպքում ՀՀ տնտեսությունն առավել մեծ քայլերով կզարգանա և մասամբ կլուծվի աշխատատեղերի խնդիրը: Այդ առումով հատկանշական է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկան, որը Ձեր ջանքերով և ՀՀ կառավարության աջակցությամբ մեծ քայլերով զարգացում է ապրում: Կխնդրեմ մի փոքր պատմեք նախ Ձեր, Ձեր անցած ուղու և «Գլորիա»-ի ստեղծման մասին:

-Սիրով: Ծնվել եմ 1962թ., Ախալքալաքի շրջանում: Սակայն շատ կարճ ժամանակահատված անց ընտանիքով տեղափոխվել ենք ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաք: Ընտանիքում երեք երեխա ենք, ես, եղբայրս և քույրս: Հայրս մանկավարժ էր, մայրս` տնային տնտեսուհի: Բնականաբար, ապրել ենք համեստ կյանքով, քանի որ հայրս իր մանկավարժի աշխատավարձով ճոխ ապրելակերպ չէր կարող ապահովել մեզ համար: Սակայն ի պատիվ իմ ծնողների` մենք բոլորս բարձրագույն կրթություն ենք ստացել, հասել մեր նպատակներին:
Ես ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1985թ. սկսել եմ աշխատել Վանաձորի կարի արտադրական միավորումում` որպես ինժեներ-շինարար: Այն հզոր միավորում էր, ուներ 7-8 մասնաճյուղ: Բարեբախտաբար, իմ աշխատանքային որակներն ու ձգտումները բարձր գնահատվեցին միավորման տնօրեն Ռաֆայել Մխիթարյանի կողմից: Նա իմ կարիերայի առաջխաղացումը տեսնում էր կարի գծով մասնագիտանալու մեջ, և նրա խորհրդով ու աջակցությամբ1995թ. ընդունվեցի Մոսկվայի տեքստիլ արդյունաբերության ինստիտուտը: Այն ավարտելուց հետո վերադարձա հայրենիք` աշխատելու ինձ հարազատ դարձած կարի միավորումում, սակայն արդեն որպես պլան բաժնի պետ, այնուհետև գլխավոր տնօրենի տեղակալ, հետո` երկրորդ մասնաճյուղի տնօրեն:
Խորհրդային միության փլուզումից հետո Վանաձորի կարի արտադրական միավորման մասնաճյուղերը սեփականաշնորհվեցին տարբեր անհատների կողմից և սկսեցին առանձին-առանձին գործել: Միավորման երրորդ մասնաճյուղը ես սեփականաշնորհեցի, և 1996թ. սկսեց գործել «Գլորիա» կարի ֆաբրիկան:
Ինչ վերաբերում է մարզում տեղական արտադրությունների գործարկմանը, ապա դա լավագույն լուծումն է ոչ միայն տնտեսության, այլ նաև այլ խնդիրների: Այսօր աշխատատեղերի պակասը, հատկապես մարզերում, ծանր դրության մեջ է դրել բնակչությանը: Կարծում եմ` հայ գործարարները պետք է մտածեն մարզերում տեղական արտադրությունների ստեղծման մասին, որը կլինի նրանց հայրենասիրության լավագույն դրսևորումը:

-Զարգացման ի՞նչ փուլեր է անցել ֆաբրիկան:

-Պետք է նշեմ, որ սեփականաշնորհումից հետո գրեթե անճանաչելիորեն վերափոխվեցին կարի ֆաբրիկայի շենքային պայմանները, ավելացավ աշխատատեղերի թիվը: Շենքը գտնվում էր վատթար վիճակում, որը հիմնովին վերակառուցվեց, վերանորոգվեց, իսկ աշխատողների թիվը գործունեության առաջին տարիներին 100-120-ից հասավ 600-700-ի, իսկ այսօր ֆաբրիկան 1400 աշխատակից ունի:
Բնականաբար, սկզբնական շրջանում մեր արտադրատեսականին լայն չէր, կարում էինք ավելի պարզ ձևվածքներով հագուստներ, իսկ որակը միջին էր, չեմ կարող համեմատել այսօրվա կարի որակի և բարդության հետ: Սակայն կամաց-կամաց ֆաբրիկայում զարգացավ աշխատանքային բարձր կուլտուրան, ֆաբրիկան սկսեց կարել առավել բարդ ձևվածքներով հագուստների լայն տեսականի: Իհարկե, այդ ամենն իրականացավ շնորհիվ մեր համագործակցության շրջանակների ընդլայնման և ՀՀ կառավարության աջակցության:
Արդյունքում` պետք է փաստեմ, որ «Գլորիա» կարի ֆաբրիկան կարճ ժամանակահատվածում կարողացավ հասնել մեծ հաջողությունների, քանի որ մեր աշխատանքային թիմը ֆաբրիկայի գործունեության առաջին իսկ օրվանից` որպես կուռ ամբողջություն, ձգտել է զարգացման, չի վախեցել դժվարություններից, և այսօր մեր մշտական պատվիրատուների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ ներկայացնող ընկերությունները:

-Դուք նշեցիք, որ ՀՀ կառավարությունը մեծապես աջակցել է Ձեզ, տվել է արտոնություններ: Ձեզ համար առավել կարևոր էր կառավարության ֆինանսակա՞ն, թե՞ բարոյական աջակցությունը` այն գիտակցումը, որ պետությունը Ձեր կողքին է:

-Շատ նուրբ հարց եք տալիս: Այն ժամանակ, երբ մենք դիմեցինք ՀՀ կառավարությանը, մեզ իսկապես շատ շտապ ֆինանսական աջակցություն էր պետք, մենք պետք է սկսեինք համագործակցել իտալական ընկերության հետ, որն իր պատվերն իրականացնելու համար աշխատանքային բարձր չափանիշեր էր ներկայացրել, որոնք մենք պետք է անպայման ապահովեինք: Այն է` վերանորոգել արտադրության տարածքը, ապահովել աշխատանքային հիգիենիկ և հարմարավետ պայմաններ, ֆաբրիկան զինել նորագույն սարքավորումներով: Այդ ամենը մեծ ներդրում էր պահանջում: Նրանք սարքավորումների հարցում մեզ աջակցեցին, բերեցին դրանք, որոնց արժեքը 3-4 մլն եվրո էր, իսկ ԱԱՀ-ն կազմում էր մոտ 1 մլն եվրո: ՀՀ կառավարությունն այդ ժամանակ մինչև 2018թ. երկարաձգեց ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Բացի այդ, մեր կողմից ներկրվող նոր սարքավորումների համար պարտադիր մաքսատուրքի վճարման ժամկետը մեկ տարով երկարաձգվեց:
Մեզ համար մեծ օժանդակություն էր նաև ՀՀ նախագահի աջակցությամբ ցածր տոկոսադրույքով տրամադրված վարկը, որի շնորհիվ կարողացանք ընդլայնել արտադրությունը:
Առանց պետության վերը նշված աջակցության` չէինք կարող մեր նպատակային ծրագրերն իրականացնել: Սակայն պետք է նշեմ նաև, որ շատ կարևոր էր պետական օժանդակության բարոյական կողմը, այն գիտակցումը, որ դու մենակ չես: Դա փաստում են նաև նախկին և ներկա վարչապետերի այցելությունները «Գլորիա» ֆաբրիկա: Ես` որպես հայ մարդ, գործարար, ով ամեն ջանք գործադրում է, որ ֆաբրիկան զարգանա, նոր աշխատատեղեր ստեղծվեն, հոգեպես հանգիստ եմ և վստահ, որ իմ երկրի իշխանությունը միշտ պատրաստ է աջակցելու, եթե դրա կարիքը կա, ինչպես նաև համոզված եմ, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն իմ, այլ բոլոր այն գործարարների կողքին է, ովքեր իսկապես աշխատում են, զարգացնում տեղական արտադրությունը, ստեղծում նորանոր աշխատատեղեր: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ կառավարությանը:

-Համագործակցության ի՞նչ շրջանակներ ունեք, և հագուստների ի՞նչ տեսականի է արտադրում «Գլորիան»:

-Գործունեության սկզբում արտադրում էինք բանվորական հագուստ, ներքնաշորեր: Այդ տարիներին տարածաշրջանում անկայուն վիճակ էր և մենք, բացի ռուսաստանյան շուկայից, այլ շուկաներ մուտք գործել չէինք կարողանում, բարդ էր նաև հոգալը ֆաբրիկայի գործունեության ծախսերը, աշխատողների աշխատավարձերը, քանի որ պատվերների քանակն այդքան էլ մեծ չէր: Սակայն ես ՌԴ-ում գործող իմ բիզնեսի շահույթը ներդնում էի ֆաբրիկայի գործունեության մեջ, որպեսզի այն թեկուզ կարճ ժամանակով չդադարի աշխատել, աշխատողներն աշխատավարձ ստանան, չկորցնենք մեր որակյալ կադրերին: Իսկ Ռուսաստանում ապրող իմ ընկերներն աջակցում էին պատվերների ներգրավման հարցում:
2008թ. մեզ հաջողվեց առաջին պայմանագրերը կնքել ամերիկյան, եվրոպական ընկերությունների հետ` իտալական, գերմանական: Առաջին համագործակցությունը «Ամերիկս ինթերնեյշնլ» ընկերության հետ էր, որը մեզ պատվիրեց մանկական բաճկոններ: Այդ ժամանակվանից սկսած` մեր արտադրանքի որակական չափանիշերը բարձրացան` համապատասխանելով միջազգային նորմերին: Մեր արտադրանքի որակն ու աշխատանքային կուլտուրան էլ ավելի կատարելագործվեց եվրոպական ընկերությունների հետ համագործակցության արդյունքում: Այդ ընկերությունների թվում են` London Fog, Oshkosh, Gerry, Amerex Group, Massimo Dutti, Gerry Weber, LEBEK, KՆBLER, B/P, HB SCHUTZBEKLEIDUNG և այլն: Համագործակցում ենք նաև AUDI, Mercedes, BMW ընկերությունների հետ, արտադրում ենք նրանց ինժեներատեխնիկական աշխատողների հագուստները:
«Գլորիա» կարի ֆաբրիկայի կողմից են կարվել նաև Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցող լեռնադահուկորդների հագուստները:
Մենք արտադրում ենք տղամարդու, կանացի և մանկական հագուստների լայն տեսականի: Մասնավորապես` բաճկոններ, համազգեստներ, կիսավերարկուներ, կոստյումներ, շրջազգեստներ, տաբատներ, վերնաշապիկներ, արտահագուստ` նախատեսված տարբեր արտադրություններում աշխատելու համար: Մենք կարում ենք բանվորական, բժշկական, վիրաբուժական, պաշտպանիչ(արդյունաբերական) հագուստներ: Գիտեք, որ հատկապես Գերմանիայում զարգացած է մեքենաշինությունը, մետալուրգիան և աշխատողների անվտանգությունն ապահովող արտահագուստները շատ պահանջված են այնտեղ: Մենք ուրախ ենք, որ դրանց մեծ մասը մենք ենք կարում: «Գլորիան» գերմանական արդյունաբերական աշխատողների համար ամսական 70 հազար աշխատանքային պաշտպանիչ հագուստ է արտադրում:
Մենք համագործակցում ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ, կարում ենք հիմնականում սպայական անձնակազմի ձմեռային հագուստները:

-Տեղական շուկայում «Գլորիայի» արտադրանքը չի՞ սպառվում:

-Անկեղծ ասած` տեղական շուկայի համար մենք չենք արտադրում, քանի որ այն լի է տարբեր որակների և արժեքների հագուստներով` բերված այլ երկրներից, որոնց արժեքը ավելի մատչելի է, քան մեր արտադրանքի արժեքը: Մենք կարում ենք միմիայն բարձր որակի արտահագուստ, իսկ դուք գիտեք, որ մեր մենթալիտետում ընդունված է միջազգային բրենդների արտադրանքը գնել բարձր գնով: Այսինքն` գնորդների այն հատվածը, որը կարող էր գնել մեր արտադրանքը, ավելի շատ նախընտրում է եվրոպական բրենդային հագուստ գնել: Իհարկե, դա կարծրատիպ է, որը պետք է կոտրել, ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այդպես էլ պետք է լինի, հայը պետք է նախապատվություն տա իր երկրի արտադրանքին և հպարտանա, որ կրում է այն, պարզապես ժամանակ և համբերություն է պետք այդ ամենին հասնելու համար:

-Խոսեցիք սարքավորումների մասին: Քանի՞ սարքավորում ունի ֆաբրիկան և ժամանակակից ի՞նչ եղանակներով է կարվում «Գլորիայի» արտադրանքը:

-Մենք ունենք բարձրակարգ ժամանակակից սարքավորումներ, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր մոդել իրականություն դարձնել:Ունենք շուրջ 3000-4000 սարքավորում, սակայն երբ մոդելները փոխվում են, փոխվում են նաև սարքավորումները: Մենք տարեկան 500-600 հազար ԱՄՆ դոլարի ներդրում ենք կատարում: Այսինքն` մեզ մոտ սարքավորումների համալրման գործընթացը երբեք չի դադարում և սահմանափակվում:Օրինակ` իտալական և գերմանական ընկերությունների հետ աշխատելիս մենք ժամանակ առ ժամանակ թարմացնում ենք սարքավորումների կազմը, քանի որ նրանք պահանջում են, որպեսզի իրենց պատվերը կարվի տվյալ սարքավորմամբ: Նրանց համար կարևոր է նաև, թե որտեղ ես արտադրում, ինչպիսի պայմաններ են ապահովված աշխատողների համար, ինչպիսին է արտադրամասի օդափոխությունը, հիգիենիկ վիճակը, արդյոք կա՞ն վթարային ելքեր: Նրանք այդ ամենը ոչ միայն պահանջում են, այլ նաև ստուգում են, ամեն տարի այցելում են ֆաբրիկա և իրենց աչքով տեսնում ու գնահատում մեր աշխատանքը: Ինչ վերաբերում է սարքավորումների աշխատանքին, ապա դրանք աշխատում են արդի ձեռքբերումներին համարժեք մեթոդներով, օրինակ, լազերով են կտրում, ավտոմատ կարում կոճակները և այլն:

-Կադրային խնդիր ունե՞ք, ինչպե՞ս է տեղի ունենում սերնդափոխությունը:

-Քանի որ հատուկ ուսումնական կենտրոններ չկան, որոնք մեզ կապահովեն որակյալ մասնագետներով, մենք ինքներս ենք պատրաստում մեզ համար կադրեր: Եվրոպական ընկերությունների հետ աշխատանքը մեզ հնարավորություն տվեց նաև կադրերի վերապատրաստման հնարավորություն ձեռք բերել: Մեր լավագույն կադրերը որակավորվում են, ծանոթանում վերջին նորություններին և ներդնում դրանք մեր աշխատանքում:
Մեր աշխատակիցների ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց աշխատանքային հմտությունները փոխանցում են նոր սերնդին, իսկ իրենք աշխատում են այնքան ժամանակ, որքան իրենց ուժերը ներում են: Մենք աշխատողների համար տարիքային սահմանափակում չենք դնում, սակայն մեզ մոտ աշխատանքը լավ տեսողություն, արագություն է պահանջում, և երբ իրենք զգում են, որ այլևս չեն կարողանում ապահովել անհրաժեշտ աշխատանքային որակներ, անձամբ են հրաժարվում աշխատանքից: Մեր աշխատանքային կոլեկտիվն աշխատում է մեկ ընտանիքի նման, թեև նրանց թիվը 1400 է: Ի դեպ` մենք ինքներս ենք 20 ավտոբուսներով մեր աշխատակիցներին ամեն օր տեղափոխում աշխատանքի և այնտեղից` տուն:

-Հումքի ընտրության հարցում ի՞նչ չափանիշերով եք առաջնորդվում:

-Մենք նախընտրում ենք ճաշակով և որակով հումք, որը ներկրում ենք տարբեր երկրներից: Կարևորելով որակը` մենք անպայման հետևում ենք նաև նորաձևության միտումներին կտորների, աքսեսուարների գույների, տեսակների ընտրության հարցում:

-«Գլորիան» ամեն տարի աճ է արձանագրում, ի՞նչ կանխատեսումներ ունեք այս տարվա հետ կապված:

-Իսկապես, մեր ֆաբրիկան ընթանում է զարգացման ճանապարհով` ամեն տարի կայուն աճ արձանագրելով: Իհարկե, ֆինանսական ճգնաժամերն անդրադառնում են մեր աշխատանքի վրա, բայց քանի որ մեր ընկերության համագործակցության շրջանակները լայն են, ամեն տարի պարտադիր որոշակի աճ արձանագրվում է` 5 կամ 10 տոկոս: Այս տարի ակնկալում ենք մոտ 12 տոկոս աճ:

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:

-Մեր ապագա ծրագրերը կապված են ֆաբրիկայի գործունեության և համագործակցության շրջանակների ընդլայնման, նոր շուկաներ գրավելու հետ, որոնց ուղղությամբ անընդհատ աշխատանքներ ենք իրականացնում:
Այժմ նոր արտադրամաս ենք կառուցում: Ցանկանում ենք արագ ավարտին հասցնել շինարարական աշխատանքները և շահագործել տարածքը, քանի որ պատվերների քանակը մեծացել է, կարիք ունենք նաև նոր աշխատակիցների, որոնց ներկայիս արտադրամասում աշխատանքի ընդունել չենք կարող, ազատ տարածք չունենք: Նոր արտադրամասի գործարկմամբ կբացվեն նաև նոր աշխատատեղեր:

-Պարո՛ն Դարբինյան, ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը:

-Իմ հաջողության գրավականն առաջին հերթին իմ աշխատասիրություն է, պատասխանատվության բարձր զգացումը և հետևողական աշխատանքը: Ես աշխատանքում կարևորում եմ ամեն մանրուք և հետևում եմ, որ ամեն ինչ իդեալականին մոտ արվի, ինքս հետևում և մասնակցում եմ աշխատանքային ողջ գործընթացին: Ինձ հաճախ հարցնում են, թե ինչու չեմ որևէ մեկին նշանակում այդ գործը կատարելու համար: Գուցե դա նրանից է, որ ես ինքս մասնագետ եմ և տիրապետում եմ աշխատանքային նրբություններին, որին գումարվում է իմ սերն աշխատանքի հանդեպ և բարձր ձգտումները: Ես նույնիսկ իմ ամենավստահելի աշխատողի աշխատանքին հետևում եմ: Եվ ինձ համար որևէ տարբերություն չկա, թե ով է պատվիրատուն, ինչ քանակության պատվեր է կատարել: Մեր ֆաբրիկան նույն բարձր չափանիշերով աշխատում է մեր բոլոր պատվիրատուների համար:
Կարծում եմ` իմ հետևողականության և պատվիրատուների նկատմամբ ուշադրությամբ է նաև պայմանավորված մեր հաջողությունը: Ես միշտ կարևորում եմ գործընկերոջ շահը, ելնում նրա պահանջներից, ինչը բարձր է գնահատվում նրանցից յուրաքանչյուրի կողմից, հարգանք և վստահություն ստեղծում մեր ընկերության հանդեպ, ինչպես նաև նպաստում նոր գործընկերների ներգրավմանը:
Բարի համբավը յուրաքանչյուր գործում կարևոր է, հատկապես, եթե իրական հիմքեր ունի: Իսկ «Գլորիա» կարի ֆաբրիկան իր գործունեության 20 տարիների ընթացքում կարողացել է բարի համբավ ձեռք բերել միջազգային շուկայում:

-Որո՞նք եք համարում կյանքում բացարձակ արժեքներ:

-Ինձ համար կյանքում բացարձակ արժեքներ են հայրենիքը, ընտանիքը, ազնվությունը, բարությունը, բարոյական բոլոր հիմնարար սկզբունքները և աշխատասիրությունը, ձգտումը, համառ պայքարը հասնելու հաջողության: Ես իմ ողջ կյանքի ընթացքում ձգտել եմ չշեղվել վերը նշված արժեքներից, դրանց ներքո ապրել և իմ շրջապատին վարակել դրանցով:

-Պարո՛ն Դարբինյան, մենք գիտենք, որ Դուք հրաշալի ընտանիք ունեք: Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի, երեխաների մասին, ինչպիսի՞ արժեքներ եք փոխանցել նրանց:

-Իսկապես հիանալի ընտանիք ունեմ, կինս և երեք դուստրերս իմ կյանքի մեծագույն ուրախություններն են: Երկու աղջիկներս ուսանողուհիներ են, մեկն ընտրել է հոգեբանություն, իսկ մյուսը` մոդելավորում մասնագիտությունը: Երրորդ աղջիկս դեռ շատ փոքր է, բայց հույս ունեմ նա էլ կընտրի իմ մասնագիտությունը:

Կարծում եմ` ծնողի օրինակը, ապրելակերպը, արժեքները, ընտանեկան ավանդույթները մեծ ազդեցություն ունեն երեխաների դաստիարակության վրա: Հուսով եմ, որ իմ աշխատասիրությունը, հայրենասիրությունը, բարոյական արժեքները կարողացել եմ փոխանցել երեխաներիս, և վաղը նրանցով հպարտանալու շատ առիթներ կունենամ:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի / df.am


Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական...

15:28

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք բերում. ՔՊ-ականը՝ ընտրություններին ընդառաջ ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք...

15:04

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ...

14:44

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության...

14:22

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական...

14:05

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական...

13:49

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի հետ

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի...

13:25

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին. Ասլանյան

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին....

12:46

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված է

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված...

12:33

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան տուժածներ

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան...

12:06

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և...

11:42

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին. արաբագետ

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին....

11:16

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն (Տեսանյութ)

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370...

10:46

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

10:35

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և գաղափար ուրացած անձինք. Աբրահամյան

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և...

10:17

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի ձախողված փորձ է․ ՊՆ մամուլի քարտուղար

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի...

09:33

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց...

09:09

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55