2022 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 166 486 գործարք, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3,6%-ով։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ աճ է գրանցվել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Արման Պետրոսյանը նշեց, որ գերակշռել են օտարման. Ժառանգության և գրվադրման գործարքները։ Մասնավորապես, օտարման գործարքներին բաժին է հասել ընդհանուր գործարքների 38.3%-ը, ժառանգությանը՝ 19.3%-ը, գրավադրմանը՝ 13%։ Նա նաև ասաց, որ հունվար-հոկտեմբերին հանրապետությունում իրականացվել է 63 հազար 820 օտարման գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.1%-ով։ «Օտարված անշարժ գույքի 40%-ը հանդիսացել են չկառուցապատված հողամասեր, 33%-ը՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ։ Այդ գործարքների 33%-ը կատարվել է Երևանում»,- ասաց Արման Պետրոսյանը։ Ինչ վերաբերում է գրավադրման գործարքներին, ապա դրանք 10 ամիսներին աճել են 7.2%-ով՝ կազմելով 21 հազար 682։ Ընդհանուր առամամբ, ըստ նրա, առավել ակտիվ առուվաճառքի գործարքներ իրականացվել են մայրաքաղաքում՝ 53 հազար գործարք, իսկ մարզերի շրջանում առավել ակտիվ եղել է Կոտայքի մարզը, որտեղ իրականացվել է 29 հազար գործարք։ Համեմատաբար ակտիվ են եղել նաև Արմավիրի և Արարատի մարզերը։ Պասիվ մարզերից են Վայոց ձորը և Սյունիքը։ «Սակայն երկու մարզերում գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ աճել են»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, Արման Պետրոսյանն ասաց, որ այս տարվա հոկտեմբերին 2021 թ-ի հոկտեմբերի համեմատ Երևանում բնակարանների գները բարձրացել են միջինը 12,9%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ բարձրացել են 0,9%-ով։ Նույն պատկերը նաև մարզերում է. հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ մարզերում անշարժ գույքի գներն աճել են 19,1%-ով։
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01