Արդյունավետ հարկային օրենսգիրքը մեծ ազդեցություն ունի ներդրումային դաշտի վրա: Տնտեսական գործունեություն իրականացնող տեղական և արտասահմանյան ընկերությունների համար շուկան պետք է հնարավորինս հարմարեցվի, որպեսզի հնարավոր լինի հետագայում ոչ միայն խուսափել տնտեսական աճը խաթարող գործընթացներից, այլ նաև հնարավորություն տալ ընկերություններին ցուցադրելու իրենց ողջ պոտենցիալը:
Վերջերս Հայաստանում ընդունվեց հարկային նոր օրենսգիրքը: Նմանատիպ փաստաթղթերը վերջնական չեն և չեն կարող դոգմա հանդիսանալ: Եթե դիտարկենք վերջին փոփոխությունները, ապա պետք է արձանագրենք, որ փաստաթղթի թարմացումը տեղի ունեցավ նոր կառավարության ձևավորման ժամանակաշրջանում:
Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը առ այն, որ մինչ այդ փաստաթղթի ուժի մեջ մտնելը, գործադիր մարմինը հանդես կգա փոփոխությունների նախաձեռնությամբ:
Մտավախություններ կան ինչպես գործարար հատվածում, այնպես էլ պետական կառավարման մարմինների մոտ: Փոփոխությունների թիրախում կարող է լինել եկամտային հարկի սանդղակը, որի վերաբերյալ վերապահումներ ունեն ՏՏ ոլորտի մասնագետները։
Ստեղծված իրավիճակում գործադիր մարմինը կարող է գնալ հարկային օրենսգրքից բխող ռիսկերի վերացմանը, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտի զարգացման համար և բարձրակարգ մասնագետների արտագաղթի պատճառ դառնալ։
Այլ կերպ ասած, տարեկան երնիշ աճ ապահովող ոլորտում ռիսկերի դեմ «անվտանգության բարձիկներ»-ի կիրառումը դառնում է օրակարգային:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55