Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) չորս համազեկուցողները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Լաչինում ստեղծված վիճակին՝ արտահայտելով իրենց մտահոգությունն ազատ տեղաշարժի ընդհատման փաստի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում
«Միջանցքի երկայնքով պետք է շտապ վերականգնվի մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Մենք կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- նշվում է Յան Լիդել-Գրեյնջերի (Միացյալ Թագավորություն), Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա), Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) ստորագրած հայտարարությունում:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար՝ ստեղծված իրավիճակը և դիվանագիտական ջանքերը չորեքշաբթի օրը քննարկվել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ»,- նշվում է հայտարարությունում: «Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն՝ ապահովելու անհրաժեշտ բոլոր քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն իրականացնելու միջոցով», եզրափակում են համազեկուցողները:
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47