Պետք չէ, որ Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ բախման միջեւ փորձի արտաքին վեկտոր փոխել կամ խաղեր տալ Ռուսաստանի հետ, որովհետեւ դա այլ երկրների օրինակով հայտնի է՝ լավ բանի չի կարող բերել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Ըստ նրա՝ 2018-ին իշխանություն է եկել ուժ, որն առաջնորդվում է հակարցախյան եւ հակառուսական գաղափարներով:
«Այս իշխանության ծրագիրը շատ լավ նկարագրվել է «Բոլթոնի պլանի» կետերով՝ չեզոքաքցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, հայ ազգը պետք է հրաժարվեր իր պատմական ստերիոտիպներից եւ մի պայծառ օր Իրանի դեմ պետք է ճանապարհ փակվի: Այս ծրագիրն արագացված կերպով սկսվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ Արեւմուտքի համար նոր գլխացավանք առաջացավ՝ խաղաղապահ ուժերն Արցախում: Փաստորեն, մեկի տեղը՝ երկու ռուսական ազդեցություն, եւ հակառուսական քարոզչությունն ուժգնացավ»,- նշեց նա: Տիգրան Քոչարյանի խոսքով՝ Արցախից խաղաղապահ ուժերին հանելու երկու ճանապարհ կա՝ բնակչությանը ներշնչել, որ իրենք ապահով չեն խաղաղապահների հետ կամ էլ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Երկու դեպքերում էլ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում կկորցնի իմաստը: «Հաջորդ քայլն էլ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման պարտադրումից հրաժարվելը: Դրանից հետո էլ հայ-թուրքական բարեկամություն պետք է հաստատվեր, որի պարագայում ռուսական ռազմաբազայի ներկայությունն Հայաստանում դառնում է անիմաստ: Այս ծրագրի տեմպերն արագացան Ռուսաստան-Ուկրաինա բախումից հետո: Այն պահերին, երբ ռուսները թուլանում են ուկրաինական ճակատում, այստեղ հակառուսական տրամարդություններին զարկ է տրվում: Արեւմուտքը Հայաստանին ստիպում է հանձնել Արցախը եւ սահմանափակվել իր տարածքով, որովհետեւ Արցախը հանձնելուց հետո, ռուսները դուրս կգան այնտեղից, եւ երկրորդ մասով էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո ռուսական ռազմաբազային դուրս կհանեն տարածքից: Դրանից հետո էլ արդեն կզբաղվեն Իրանով: Նկատելի է, որ Իրանում եւս լարված է, երկիրը ներսից ճոճում են: Այս ամենից հետո հարմար կլինի ղեկավարել տարածաշրջանի տարանցիկ ենթակառուցվածքները, նավատարաները, գազատարները»,- ընդգծեց Քոչարյանը: Տիգրան Քոչարյանի խոսքով՝ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից եւ տպավորություն ստեղծել, որ այդ հարցով պետք է զբաղվի Ռուսաստանը, մինչդեռ Հայաստանը պետք է ապահովի 120 հազար հայության անվտանգությունը, որովհետեւ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Ըստ Քոչարյանի՝ իշխանական լրավամիջոցներում հաճախ են հանդես գալիս իշխանության համաձայնությունը ստացած փորձագետներ, որոնց իրական նպատակը հակառուսական քարոզչություն իրականացնել է: «Այսպիսի ռուսատյացությունը լավ բանի չի բերելու, որովհետեւ Ռուսաստանն էլ կարող է հայատյացություն ձեւավորել, ինչն էլ կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ինչը պետք չէ: Պետք է կանգ առնել, որովհետեւ եթե այս մարդիկ մի քանի հազար դոլարի համար կարող են Հայաստանը տանել բախման տարածաշրջանում խոշոր խաղացողների հետ, ապա ես դա, որպես Հայաստանի քաղաքացի, չեմ ուզում: Այս վտանգը պետք է ինչ-որ զսպվածություն առաջացներ այդ հեռուստալիքներում, որոնք նման մարդկանց են հրավիրում: Պետք չէ, որ Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ բախման միջեւ փորձի արտաքին վեկտոր փոխել կամ խաղեր տալ Ռուսաստանի հետ, որովհետեւ դա այլ երկրների օրինակով տեսնում ենք՝ լավ բանի չի կարող բերել»,- ասաց Տիգրան Քոչարյանը:
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47