Անձի արժանապատվությունը մարդկային քաքաքակրթության հիմնարար հայեցակարգերից մեկն է, չափանիշ՝ հասարակության զարգացման համար: Անձի արժանապատվության պաշտպանությունը ժողովրդավարական և իրավական պետությունում կրում է համընդհանուր և առաջնային բնույթ, այն կազմում է փիլիսոփայական և իրավաբանական բազան, որի վրա կառուցվում է տվյալ պետությունում մարդու իրավունքների ողջ իրավական համակարգը: Մարդու արժանապատվությունն արժեքների չափանիշ է, որը հնարավորություն է տալիս գնահատել, արժևորել ոչ միայն պետությունը, իրավունքը, իրավակարգը, օրինականությունը, այլ նաև քաղաքացիական հասարակությունում մարդու արժանապատվության զարգացման և դրա իրականացման հնարավորության աստիճանը: Ժամանակակից աշխարհը չի կարելի պատկերացնել առանց մարդու արժանապատվության՝ որպես բարձրագույն արժեքի:
Մարդու արժանապատվությունը ներկայումս համարվում է հասարակության զարգացման գլխավոր կողմնորոշիչներից մեկը: Քաղաքացիական հասարակության ձևավորումը և իրավական պետության կառուցումն անհնարին կլինի, եթե հասարակական գիտակցությունում և պրակտիկայում չարմատավորվի մարդու արժանապատվության էությունը: Անհատի արժանապատվությունն է հանդես գալիս պետության, պետական մարմինների և նրանց պաշտոնատար անձանց՝ մարդու, անհատի նկատմամբ վերաբերմունքի կառուցման նկատմամաբ պահանջները սահմանող կարևորագույն արժեքավոր հիմքը և չափանիշը: Անհատի արժանապատվությունն առանցքային նշանակություն ունի սահմանադրական իրավակարգավորումների արժեբանության և մեթոդաբանության տեսանկյունից:
Քաղաքակիրթ հասարակությունում պետության հիմնական գործառույթը պետք է լինի անձի արժանապատվության պաշտպանությունը: Մարդու արժանապատվության էությունը արտացոլող հիշատակված միջազգային իրավական դրույթների իմաստավորումն ու արժևորումն ազգային օրենսդրությամբ պայմանավորված կլինի պետության գոյության արդարացվածությունը և միայն այն դեպքում, եթե վերջինիս գործունեությունն ուղղված կլինի մարդու արժանապատվության ու նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:
Այս ամենը հաշվի առնելով նոր ձևավորված կառավարությունն առաջիկայում ներկայացվող ծրագրի հիմքում հիմնական առանցքային դրույթների շարքում կարևորում է հենց այս հանգամանքը, և ըստ այդ տեսլականի կառուցում իր հետագա քայլերն ու ուղղությունները: Մնացած հետևանքների ու գնահատականների համար ժամանակ ունենք և կարող ենք անել դատողություններ ու հետևություններ:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55